Ձերժինսկի ռազմական գործարանում հզոր պայթյունների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 80-ը
ՌԴ Ձերժինսկ քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 84-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը հայտնում է, որ պայթյունների հետևանքով վնասվել են նաև մոտակա 70 մանկապարտեզների և 31 դպրոցների պատուհանների ապակիները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում գտնվող «Կրիստալ» գործարանում հունիսի 1-ին, կեսօրին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով 42 մարդ էր վիրավորվել, որից 14-ը հոսպիտալացվել էին:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ պայթյունները արձանագրվել էին գործարանի այն արտադրամասում, որը զբաղված է պայթուցիկ նյութերի` մասնավորաբար տրոտիլի արտադրությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով