Պամելա Անդերսոնն ամուսնուց բաժանվել է «Բորատ» ֆիլմում առևանգման տեսարանի պատճառով
The Daily Beast-ը տեղեկացնում է, որ դերասան և սցենարիստ Սաշա Բարոն Կոենը հայտարարել է, որ Պամելա Անդերսոնի և նրա ամուսնու ամուսնալուծության պատճառը 2006թ. թողարկված «Բորատ» ֆիլմում առևանգման տեսարանն է եղել:
Սաշա Բարոն Կոենը հիշեցրել է տեսարանի մասին, որում գլխավոր հերոսը վազում է ԱՄՆ փողոցներում եւ նկատում Պամելա Անդերսոնին, որը շփվում է երկրպագուների հետ։ Նա մոտենում է Անդերսոնին եւ առեւանգում նրան։ Սաշա Բարոն Կոենն առաջին անգամ խոստովանել է, որ տեսարանը մասնակիորեն է բեմադրված. նկարահանման մասին գիտեր միայն Անդերսոնը։
Դերասանը պատմել է, որ ստիպված են եղել կրկին նկարահանել տեսարանը. առաջին փորձի ընթացքում Կոենը առևանգել է Անդերսոնին և նրա հետ փողոց գնացել։ Դերասանուհու երկրպագուներից ոչ մեկը չի կանգնեցրել նրան։
«Ես մտածում էի՝ այս ինչ երկրպագուներ են»,- ասել է նա։
Ըստ կայքի՝ երկրորդ դուբլի ժամանակ Անդերոնը պատահաբար վնասվածք է ստացել։ Դերասանը հավելել է, որ երաժիշտ Կիդ Ռոքը՝ Անդերսոնի ամուսինը, սաստիկ զայրացել է և դերասանուհուց ամուսնալուծություն պահանջել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով