Եվրախորհրդարանը զրկել է իսպանացի բոլոր պատգամավորներին նախնական հավատարմագրումից
Եվրախորհրդարանը իսպանացի բոլոր պատգամավորներին զրկել է նախնական հավատարմագրումից։ Դա կարող է կապված լինել Կատալոնիայի տարածաշրջանային վարչակազմի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի եւ նրա զինակից Թոնի Կոմինի կարգավիճակի անորոշության հետ, որոնք ընտրվել են Եվրախորհրդարանում «Ազատները Եվրոպայի համար» միության ցուցակներով, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով AFP-ին։
Պուչդեմոնի փաստաբան Սիմոն Բեքաերտի խոսքով՝ չորեքշաբթի կատալոնացի երկու քաղաքական գործիչներին թույլ չեն տվել մտնել Եվրախորհրդարանի շենք, նրանց չեն հավատարմագրել այն պատրվակով, որ Բրյուսելը դեռ չունի մանդատներ ստացած իսպանացի պատգամավորների պաշտոնական ցուցակը։
Ընդ որում՝ Իսպանիայի մյուս խորհրդարանականները արդեն հավատարմագրվել են Եվրախորհրդարանում, ընդգծում է Բեքաերթը՝ այս որոշումն անվանելով «կամայական եւ խտրական»։
Արդյունքում՝ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին չեղարկել է իսպանացի բոլոր պատգամավորների հավատարմագրերը։
Տայանին ասել է, որ չի ցանկանում միջամտել ազգային ընտրական գործընթացին։ Ներկայում Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնն ապրում է Բելգիայում, քանի որ Իսպանիայում նրան ձերբակալելու որոշում է կայացվել խռովություն կազմակերպելու համար։ 2017-ի հոկտեմբերի վիճելի հանրաքվեից հետո քաղաքական գործիչը հռչակել էր իսպանական նահանգի անկախությունը Մադրիդից։
Իսպանական օրենսդրությամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորները մանդատի գործողությունն սկսելուց առաջ պետք է Սահմանադրությամբ երդվեն Մադրիդում։ Այդ դեպքում Պուչդեմոնին սպառնում են ձերբակալություն եւ դատավարություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով