Դոնալդ Թրամփը վիրավորել է Մեգան Մարքլին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի կողմից իր հասցեին հնչեցրած քննադատության մասին և նրան «չար» է անվանել, Известия-ի փոխանցմամբ՝ գրում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 3-ից 5-ը Մեծ Բրիտանիա կատարելիք այցի նախաշեմին Թրամփը լրագրողների հետ կիսվել է ընդունելության ակնկալիքների մասին:
Միաժամանակ, հարցին, թե ինչպես է վերաբերում Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ Մեգանի քննադատությանը, ԱՄՆ նախագահն ասել է, որ չգիտեր նրա կոշտ հայտարարությունների մասին:
«Ես այդ մասին տեղյակ չէի: Ինչ կարող եմ ասել… ես չգիտեի, որ նա այդքան չար է»,- պատասխանել է Թրամփը:
Նա հույս է հայտնել, որ Մարքլը հարմարվել է իր նոր դերին և նրան հաջողություն է մաղթել:
Նշենք, որ 2016 թվականին ամերիկուհի Մեգան Մարքլը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կարտագաղթի Կանադա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով