Գլոբալիզացիան արմատախիլ է անում ազգային արժեքները. Հռոմի Պապ
Գլոբալիզացիան արմատախիլ է անում ազգային արժեքները, ուրբաթ հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ռումինական ուղղափառ եկեղեցու Մշտական Սինոդի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բազմաթիվ մարդիկ օգտվում են տեխնոլոգիական զարգացումից եւ տնտեսական բարեկեցությունից, սակայն էլ ավելի շատ մարդիկ դուրս են մղված, քանի որ գլոբալիզացիան նպաստել է ժողովուրդների արժեքների բացառմանը՝ թուլացնելով էթիկան եւ համակեցությունը, որը վերջին տարիներին աղտոտված է վախի ճնշող զգացումով, որը, երբեմն նաեւ արհեստականորեն ուժեղացված, հանգեցնում է ինքնամփոփությանն ու ատելությանը, Agerpres–ը մեջբերում է հովվապետի խոսքերը:-Մենք պետք է օգնենք միմյանց եւ չզիջենք ատելության եւ անհատականացման մշակույթի գայթակղությանը»:
Ռումինական ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիիլը Հռոմի Պապի հետ Ազգային տաճար այցելության ժամանակ հայտնել է իր երախտիքը 200 հազար դոլարի չափով ֆինանսական աջակցության համար, որը Հռոմի Պապ Հովհաննես Պավել Երկրորդը տրամադրել էր 1999-2002 թվականներին այդ տաճարը կառուցելու համար:
Դանիիլը նշել է, որ Ազգային տաճարը կառուցվում է այն տարածքում, որը նախորդ պատրիարք Թեոքթիսթը ստացել էր պետությունից որպես բարոյական փոխհատուցում այդ տարածքում գտվնած 5 եկեղեցիների համար, որոնցից երեքը քանդվել էին, իսկ երկուսը՝ տեղափոխվել կոմունիստական ռեժիմի կողմից Ժողովրդի տուն կառուցելու համար: «Այդ իսկ պատճառով Ազգային տաճարը քանդված եկեղեցիների վերածննդի, ինչպես նաեւ Ռումինիայի ժողովրդի կրոնական ազատության խորհրդանիշն է»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով Ռումինիայում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով