Թրամփի մերձարեւելյան ծրագիրը դավադրություն է պաղեստինցիների դեմ. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անվանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մերձարեւելյան հակամարտության կարգավորման նախագիծը որպես դավադրություն Պաղեստինի եւ իսլամական պետությունների դեմ: Այդ մասին ասվում է ուրբաթ Իրանի նախագահի կայքում հրապարակված ուղերձում՝ ուղղված սաուդյան Մեքքայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դարի գործարքը (պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ծրագիրը, որը Թրամփը մտադիր է առաջարկել) դավադրություն է՝ ուղղված Պաղեստինի ժողովրդի գործը ոչնչացնելուն, շրջափակմանը եւ բոլոր իսլամական երկրների նկատմամբ ագրեսիային նպաստելուն»,-ասվում է Հասան Ռոուհանիի ուղերձում: Այդ ծրագիրը զրկում է պաղեստինցիներին ինքնորոշման եւ սեփական պետություն կառուցելու իրավունքից, հավելել է Իրանի նախագահը: Նա կոչ է արել բոլոր իսլամանական պետություններին համագործակցել եւ աջակցել Պաղեստինի ժողովրդին:
Մի շարք արաբական ԶԼՄ-ների պնդմամբ, Թրամփի վարչակազմի կողմից մշակվող մերձարեւելյան հակամարտության կարգավորման ծրագիրը նախատեսում է ստեղծել Պաղեստինի Պետությունը Հորդանան գետի Արեւմտյան հատվածի մեծամասնության ուղղությամբ: Ընդ որում՝ այդ տարածաշրջանում հրեական բնակավայրերի մեծամասնությունը, որոնք զբաղեցնում են Արեւմտյան ափի շուրջ 10 տոկոսը, պետք է պահպանվեն: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է համարել Արեւմտյան Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք, իսկ պաղեստինյան մայրաքաղաք՝ Արեւելյան Երուսաղեմի առանձին հատվածները: Ըստ Վաշինգտոնի՝ Երուսաղեմի կենտրոնական մասը՝ Հին քաղաքը, որում գտվում է Իսլամի սրբատեղիներից մեկը՝ Ալ-Աքսա մզկիթը, պետք է համարվի որպես Իսրայելի տարածք, սակայն գտնվում է իսրայելացիների, պաղեստինցիների, Հորդանանի եւ որոշ այլ պետությունների համատեղ ղեկավարման ներքո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով