Բոլթոնը խոստանում է Պարսից ծոցի վերջին միջադեպերի համար Իրանի մեղավորության ապացույցներ ներկայացնել
Ապացույցներն այն մասին, որ Իրանը պատասխանտու է Պարսից ծոցում նավթային տանկերների եւ խողովակաշարերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների համար, ՄԱԿ ԱԽ-ին կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգտության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է Guardian.-ը:
Ավելի վաղ նա ասել էր, որ Իրանը գրեթե անկասկած պատասխանտու է հարձակումների համար, սակայն ոչ մի ապացույց չէր ներկաայացրել:
«Չեմ կարծում, որ որեւէ մեկը, ով ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին, անկախ ապացույցներից, կարծում է, որ այդ հարձակումների հետեւում կանգնած է մեկ ուրիշը, բացի Իրանից եւ նրա կամակատարներից», - ասել է Բոլթոնը:
Մայիսի սկզբին ԱՄԷ-ում սաբոտաժի արդյունքում վնասվել էին չորս նավթային տանկերներ:
Նախօրեին Բոլթոնն ասել էր, որ Իրանի կողմից սպառնալիքը չի վերացել, նշելով, որ ԱՄՆ-ի արագ արձագանքը եւ Պարսից ծոց լրացուցիչ զորքերի, ավիակիրների եւ ռմբակոծիչների ուղարկումը կանխող գործոն են դարձել:
Բոլթոնը նաեւ ասել է, որ Իրանը պետք է պատասխանատվություն կրի քաղաքացիական եւ ռազմական օդանավակայանների, նավթային տանկերների եւ Կարմիր ծովում նավագնացության վրա հարձակումների համար, որոնք իրականացվել են Եմենի ապստամբների կողմից:
«Կարծում եմ, որ ճիշտ կլիներ Իրանին պատասխանատվության ենթարկել առանց լրացուցիչ տեղեկությունների՝ նման զենքի տրամադրման կանխատեսելի հետեւանքների պատճառով», - ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով