Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու
Աշխարհ

ԱՊԼ գլխավոր քարտուղարը՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր պատերազմի մասին

Իրանը կարող է խուսափել ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատումից, եթե վերանայի իր պահվածքը եւ դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի երկրների ներքին գործերին։ Այս մասին Մեքքայում գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը որոշել է իր ռազմածովային ուժերը եւ այլ զորքեր ուղարկել Իրանի ագրեսիային դիմակայելու համար, բայց նա պատերազմ չի ցանկանում,- ասել է նա։- Եկեք իրադարձություններից առաջ չանցնենք, կապրենք՝ կտեսնենք»։ Լիգան, ասել է դիվանագետը, այս հարցում ելնելու է այն դիրքորոշումից, որն ամրագրված է ամփոփիչ կոմյունիկեում, եւ տարածաշրջանում Իրանի հետագա գործողություններից։


«Մենք պահանջում ենք, որպեսզի Իրանը դադարեցնի միջամտությունը արաբների գործերին եւ վերանայի իր պահվածքը տարածաշրջանային ասպարեզում։ Եթե դա տեղի ունենա, ես չեմ կարծում, որ թշնամական եւ ռազմական գործողությունների անհրաժեշտություն կլինի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ։ Բայց տեսնենք»,- ընդգծել է տարածաշրջանային կառույցի գլխավոր քարտուղարը։

Իրաքը չի սատարել ամփոփիչ հայտարարությանը

ԱՊԼ գլխավոր քարտուղարն ասել է, որ Իրաքը չի համաձայնել աջակցել Սաուդյան Արաբիային Իրան քաղաքականությունը դատապարտելու գործում եւ հրաժարվել է մասնակցել Մեքքայի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության ընդունմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք ցանկանում ենք բացատրել, որ չենք մասնակցել ամփոփիչ հայտարարության ձեւակերպումների կազմմանը։ Իրաքը գրանցել է իր անհամաձայնությունը ամփոփիչ հայտարարությանը ներկա ձեւակերպմամբ»,- արաբական հեռուստաեթերում Իրաքի պատվիրակության պարզաբանումը մեջբերել է Ահմեդ Աբդուլ Գեյթը։

Գագաթաժողովի բացման ժամանակ իր ելույթում Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հույս է հայտնել, որ ոչ մի պատերազմ Իրաքի եւ Իրանի միջեւ չի լինի։

ԱՄՆ-ը որպես ազդանշան Թեհրանին ՌԾՈւ հարվածային խումբ է ուղարկել USS Abraham Lincoln ավիակրի եւ ռմբակոծիչների մարտավարական խմբի գլխավորությամբ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի, որի մեջ մտնում են Մերձավոր Արեւելքն ու Կենտրոնական Ասիան։ Վաշինգտոնում ընդգծել են, որ չեն ձգտում առճակատման Իրանի հետ, բայց պատրաստ են պաշտպանել ԱՄՆ ուժերն ու շահերը տարածաշրջանում։

Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր լրացուցիչ 1,5 հազար զինվորական Մերձավոր Արեւելք ուղարկելու մասին Թեհրանի հետ լարվածության սրացման հետ կապված։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր CNN-ը, ուղարկվել են նաեւ Patriot զենիթահրթիռային համալիրներ, հետախուզական ինքնաթիռ եւ անհրաժեշտ ուժեր «իրանական սպառնալիքը զսպելու համար»։

Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն այդ քայլը գնահատել է «որպես սպառնալիք գլոբալ խաղաղությանը եւ կայունությանը»։