Ալեքսանդր Դրուզը ներողություն է խնդրել Առաջին ալիքի սկանդալի համար
64-ամյա Ալեքսանդր Դրուզը ներողություն է խնդրել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագրի հետ ունեցած կոնֆլիկտի համար։ Իլյա Բերը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի գիտակին մեղադրել էր խարդախության եւ խաղը «գնելու» մեջ։
«Ցավում եմ, որ իմ գործողությունները «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման ժամանակ վնաս են հասցրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեղինակությանը։ Ներողություն եմ խնդրում կազմակերպությունից, ինչպես նաեւ մարդկանցից, որոնց բարոյական, հեղինակային վնաս է հասցրել հեռուստահաղորդմանն իմ մասնակցությունը», - Դրուզի հայտարարությունից հատված է մեջբերել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի միջազգային ասոցիացիան։
Բերը պահանջել է, որպեսզի Դրուզին հեռացնեն ակումբի միջազգային ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնից, սակայն նրա հայտարարությունը մերժվել է։
Չնայած ներողությանը Ալեքսանդրին թույլ չեն տվել մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ամառային եթերաշրջանին։ Այս կիրակի Առաջին ալիքով հեռուստադիտողների հետ կխաղա Վիկտոր Սիդնեւի թիմը։ Դրուզին պփոխարինի Իննա Սեմյոնովան։
Հիշեցնենք, որ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի խմբագիր Իլյա Բերը պատմել է, որ հաղորդմանը մասնակցությունից երեք օր առաջ «Ինչ, որտեղ, երբ» ակումբի հայտնի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը փորձել է կաշառել իրեն։ Ըստ նրա հայտարարության՝ գիտակն ակնարկել է, որ «ժամանական է երեք մլն վաստակել, որի մի մասը ինքը կարող է իրեն պահել»։ Բերի խոսքով՝ ինքը շփոթվել է, ձեւացրել, թե ոչինչ չի հասկացել, սակայն որոշ ժամանակ անց որոշել է բացահայտել Դրուզին։ «Ես հասկացա, որ չեմ ցանկանում ամեն բան այսպես թողնել։ Դուզը շատերին է հայտնի որպես անազնիվ մարդ։ Որոշեցի փորձել «բռնել» նրան»։ Իր հերթին Դրուզը հայտարարել է, որ Բերն իրեն գործարք է առաջարկել, իսկ ինքը համաձայնել է՝ հասկանալու համար՝ որքան հեռուն նա կարող է գնալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով