Գազմանովը պատմել է, որ Գերմանիայում է վիրահատվել
ՌԴ էստրադային երգիչ Օլեգ Գազմանովը պատմել է Գերմանիայում ուռուցքի հեռացման վիրահատության մասին: Երգիչը հարցազրույց է տվել լատվիական պարբերականին՝ հաստատելով, որ բուժման համար մեկնել է Գերմանիա:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Գազմանովը հեգնանքով հիշատակել է, որ ուռուցքը հեռացրել են ութ տարի առաջ, սակայն երբ ինքն այդ մասին պատմել է վերջերս տված հարցազրույցներից մեկում, ԶԼՄ-ները դրանից իրադարձություն են սարքել:
Երգչի խոսքով՝ այժմ ինքն ամբողջովին առողջ է: Լուրջ հիվանդության մասին երգիչը վերջերս էր հայտնել լրատվամիջոցներին:
Գազմանովը պատասխանել է նաև հարցին, թե ինչու է բուժվել Գերմանիայում և ոչ թե Ռուսաստանում՝ ասելով, որ իր ազնվորեն վաստակած գումարով կարող է անել այն, ինչ ցանկանում է:
Հիշեցնենք, որ Գազմանովն ավելի վաղ խոստովանել էր, որ ձայնալարերի քաղցկեղով է հիվանդ եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով