Պեկինում նշել են, որ ԱՄՆ-ն «պրոտեկցիոնիստական մահակ» եւ տնտեսական ահաբեկչություն է օգտագործում
ԱՄՆ-ն միտումնավոր այլ երկրների դեմ «պրոտեկցիոնիստական մահակ» եւ տնտեսական ահաբեկչություն է օգտագործում առեւտրային պատերազմներ սկսելու համար: Այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Չժան Հանհուեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք վճռականորեն դեմ ենք առեւտրային պատժամիջոցներին, մաքսատուրքերին եւ պրոտեկցիոնիստական մահակին: Առեւտրային վեճերի նման միտումնավոր սադրումը բացահայտ տնտեսական ահաբեկչություն է, շովինիզմ եւ հալածանք: Առեւտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում, երկու կողմերն էլ պարտադիր կհայտնվեն պարտվողական իրավիճակում», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի վերջին քայլերը:
«Սա բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա: Այդ պատճառով Չինաստանը եւ Ռուսաստանը կիսում են ընդհանուր դիրքորոշումները եւ շահերը», -հավելել է դիվանագետը: Նա նշել է, որ երկու երկրները պատրաստ են դիմակայել ցանկացած արտաքին ճնշմանն ու մարտահրավերներին` իրենց ինքնիշխանության եւ զարգացման շահերի պաշտպանության համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհել է Չինաստանի հետ առեւտրի հսկայական դեֆիցիտից: Մայիսի 10-ից ԱՄՆ-ի մասքատուրքերը կրկին բարձրացվել են. 200 մլրդ դոլարի չափով չինական արտադրանքի նկատմամբ 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս:
Չինաստանի իշխանություններն, ի պատասխան, մայիսի 13-ին հայտարարել են, որ 2019 թվականի հունիսի 1-ից 60 միլիարդ դոլար արժողությմաբ ավելի քան 5 հազար ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր կսահմանեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով