Թուրքիան անսպասելի ազատ է արձակել ահաբեկչության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն
Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի անսպասելի ազատ են արձակել ՆԱՍԱ-ի նախկին աշխատակից, ԱՄՆ թուրքական ծագմամբ քաղաքացի Սերքան Գյոլգեին։ Երեք տարի առաջ Գյոլգեին ձերբակալել էին ահաբեկչության մեղադրանքով, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Սերքան Գյոլգեի կնոջ խոսքով՝ գիտնականը «ցնցված» էր, երբ նրան թույլատրել են հեռանալ երկրից եւ ուղեւորվել տուն ծնողների մոտ, որոնք ապրում են Թուրքիայի հարավային Հաթայ քաղաքում։ Սերքանին ազատ են արձակել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույցից հետո։ Սպիտակ տան հաղորդագրությունում Գյոլգեի անունը չի նշվում։
«Ես չեմ ցանկանում կռահումներ անել թուրքական իշխանությունների մտադրությունների վերաբերյալ, բայց ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց, որ ճիշտ վարվեցին՝ ազատելով նրան այսօր»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը։ Նա Գոլգեի ազատումը «լավ լուր» է անվանել։
Թուրքական ոստիկանությունը Գյոլգեին ձերբակալել էր 2016-ին մարդկանց զանգվածային ձերբակալությունների ժամանակ, որոնց կասկածում էին ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին աջակցելու մեջ։ Անկարան ԱՄՆ-ում ապրող Գյուլենին մեղադրում է ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ։
Գյոլգեն, որն աշխատում էր ՆԱՍԱ-ում, այդ պահին արձակուրդն էր անցկացնում հայրենիքում։ Ձերբակալությոնից հետո նրան մեղադրեցին զինված ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Անցած տարի դատարանը նրան դատապարտեց 7,5 տարվա ազատազրկման։ Հետո այն կրճատեցին՝ հասցնելով 5 տարվա։
Գյոլգեն եւ ԱՄՆ իշխանությունները այդ մեղադրանքն անվանել են անհիմն։ ԱՄՆ եւս մեկ քաղաքացի՝ քրիստոնյա հոգեւոր հովիվ Էնդրյու Բրենսոնը, նույնպես ձերբակալված էր Գյուլենին աջակցելու մեղադրանքով, ազատ է արձակվել անցած տարվա հոկտեմբերին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով