Զախարովան ծիծաղել է Զելենսկուն ուղղված պահանջի վրա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված Լվովի վարչակազմի պատգամավորների պահանջը, որ նրանք դադարեն օգտվել ռուսերենից:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին քաղաքական գործիչները հայտարարեցին, որ երկրի ղեկավարը խախտել է «Պետական լեզվի մասին» օրենքը, որը պարտավորեցնում է, այդ թվում` նախագահին, պաշտոնական և հասարակական ելույթներում խոսել միայն ուկրաիներեն:
«Ամենածիծաղելին այն է, որ նրանք արթնացան ընտրություններից հետո: Թեև դա միշտ էլ այդպես է պատահում «անխելք աղջիկների» հետ: Այն մարդու օգտին, որը կյանքում, աշխատանքում, նախընտրական քայլերում խոսել է ռուսերեն, քվեարկել է Ուկրաինայի 13.5 միլիոն քաղաքացի»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում:
Մարիա Զախարովան նշել է, որ ժողովրդի կողմից նման աջակցությունը ենթադրում է, որ Ուկրաինայում «լեզվական խայտառակ օրենքը» որևէ մեկին պետք չէ, բացի ծայրահեղ ազգայնամոլներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով