Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զրահատեխնիկա և կործանիչներ է տեղակայել. լրատվամիջոցներ
Սերբիայի իշխանությունները մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության հետ սահմանին զրահատեխնիկա են տեղակայել, հայտնում է iz.ru-ն:
Զինվորները լքել են սերբական Կրալևո քաղաքի զորանոցներն ու ուղևորվել դեպի երկրի հարավ: Բացի այդ, սահման են ուղարկվել Սերբիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչները:
Ստեղծված իրավիճակի ֆոնին Եվրոպական միությունը կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսևորել:
Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վույչիչը կարգադրել էր երկրի զինված ուժերն ու ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության զորքերը լիարժեք մարտական պատրաստվածության բերել:
Դա պայմանավորված էր Կոսովոյում տեղի ունեցած միջադեպով. մայիսի 28-ի առավոտյան Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հյուսիսում, ըստ նախնական տվյալների, ձերբակալվել էր 13 սերբ: Կոսովոյի ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինների ստորաբաժանումները ներխուժել էին հյուսիսում գտնվող սերբական չորս համայնքների տարածք: Դրա հետևանքով ձերբակալվել էին Կոսովոյի ոստիկանության՝ ազգությամբ սերբ ծառայողներ, քաղաքացիական անձինք:
Օրերս Վույչիչը խորհրդարանի առջև ելույթի ժամանակ կոչ էր արել չխաբել հանրությանն ու ընդունել Կոսովոյի կորուստը:
2008թ. Կոսովոն հայտարարել է Սերբիայից անկախանալու մասին: 2010թ. ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ինքնահռչակ պետությունը: Այնուհանդերձ՝ աշխարհի մոտ 60 երկիր, այդ թվում՝ ՌԴ-ն, Չինաստանը, Հունաստանը, Իսպանիան, Իսրայելը չեն ճանաչել այն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով