Վենետիկում կարգելվի շրջել լողազգեստներով եւ ուտել արգելված վայրերում
Վենետիկի իշխանությունները կարգելեն քաղաք վերադառնալ այն զբոսաշրջիկներին, որոնք չեն պահպանում վարքի տեղական կանոնները։ Նման որոշում է կայացրել քաղաքային խորհուրդը, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։
Կարգելվի լողալ ջրանցքներում, ալկոհոլային խմիչքներ խմել հանրային վայրերում։ Բացի այդ, զբոսաշրջիկներին կարգելեն շրջել լողազգեստով (այդ թվում մասնավոր զբոսանավերի վրա, որոնք կայանել են քաղաքի գծում), ինչպես նաեւ պառկել նստարաններին, նստել աստիճաններին ոտքերը երկարացրած եւ, ըստ էության, խանգարել մարդկանց շարժվել քաղաքում։
Կարգախախտներին սպասվում է 500 եվրո տուգանք, տեղի ոստիկանությունը օրդեր կտա, որով կարգելվի կարգախախտներին նորից այցելել քաղաք։
Նման կոշտ միջոցները գործելու են Վենետիկի պատմական կենտրոնում, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութայի ժառանգության բոլոր օբյեկտների մոտ, ինչպես նաեւ հանրային տրանսպորտում, քաղաքային օդանավակայանում, երկաթուղային կայարանում, գլխավոր նավամատույցում եւ կառանատեղիում։
Նոր կանոնները կվերաբերեն նաեւ տեղի զբոսաշրջային բիզնեսին։ Օրինակ, բոլոր ռեստորանատերերը եւ խանութպանները աղբամաններ պետք է դնեն իրենց հաստատությունների կողքին։ Իսկ սրճարանները եւ մթերային խանութները պետք է փոխարինեն պլաստիկե կոնտեյներները բիոքայքայվողներով։
Անցած տարի Վենետիկը 3-րդն էր այն քաղաքների եվրոպական վարկանիշում, որոնք ամենից շատ էին տուժել զբոսաշրջիկներից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով