Հյուսիսային Կորեայի բնակիչները ստիպված են կաշառք տալ պաշտոնյաներին. ՄԱԿ
Հյուսիսային Կորեայի բնակիչները ստիպված են կաշառք տալ պաշտոնյաներին, որպեսզի գոյատեւեն մեկուսացված երկրում, որտեղ համատարած են կոռուպցիան եւ ճնշումները: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում, հաղորդում է Reuters-ը:
Զեկույցի համաձայն՝ պաշտոնյաները գումար են շորթում երկրի բնակիչներից, որոնք ծայրը ծայրին են հասցնում, եւ սպառնում են ձերբակալել եւ հետապնդել հատկապես տնտեսության ոչ պաշտոնական ոլորտում աշխատողներին:
Հյուսիսային Կորեան դատապարտել է զեկույցը՝ նշելով, որ այն «քաղաքականապես մոտիվացված է»:
«Նման հաղորդագրությունները ոչ այլ ինչ են, քան կեղծիք… Դրանք տարածվում են այսպես կոչված «սահմանախախտների» կողմից, քանի որ նրանց ստիպում են եւ ճնշումների են ենթարկում»,- ասվում է Ժնեւում ԿԺԴՀ առաքելության տարածած հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեան հումանիտար ճգնաժամի համար մեղավոր է համարում ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք առաջին անգամ սահմանվել էին 2006 թվականին միջուկային եւ հրթիռային ծրագրի համար:
Զեկույցում ասվում է, որ զինվորականներն առավելություններ են ստանում «տնտեսության վատ կառավարման» պայմաններում:
«Սննդի, առողջության, ապրելու, աշխատելու, ազատ տեղաշարժվելու եւ կամքի ազատության իրավունքը եզակի եւ անքակտելի, սակայն Հյուսիսային Կորեայում դրանք կախված են պետական պաշտոնյաներին կաշառք տալու կարողությունից»,- ասվում է Մակ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեայում, զեկույցի համաձայն, 10,1 մլն մարդ ապրուստի միջոց չունի:
«Ձերբակալության, դատական հետապնդման սպառնալիքը պետական պաշտոնյաներին թույլ է տալիս գումար շորթել բնակչությունից, որը պայքարում է գոյատեւման համար»,- նշվում է զեկույցում:
Զեկույցը հիմնված է 214 մարդու հետ զրույցների վրա, որոնք փախել են երկրից:
«Հյուսիսային Կորեայում մարդիկ ստիպված են անօրինական գործողությունների դիմել՝ գոյատեւելու համար»,- ասում է 2001 թվականին Հարավային Կորեա տեղափոխված Լի Հան Բյոլը:
Մայիսին ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ էր արել «փակել քաղբանտարկյալների համար բոլոր ճամբարներն ու ազատ արձակել 80 000-ից մինչեւ 120 000 կալանավորի»: Հյուսիսային Կորեան հերքում է նման ճամբարների առկայությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով