Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 20 ամենահարուստ ժառանգներին. նրանց շարքում հայուհի կա
Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական խմբագրությունը կազմել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների ցանկը, որում ներառվել է ընդհանուր 238 մլրդ դոլար ժառանգելիք 48 մարդ:
Նրանց շարքում է նաև հայազգի միլիարդատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) դուստրը՝ 24-ամյա Պոլինա Գալիցկայան, որը կժառանգի 3,4 մլրդ դոլար:
«Մագնիտ» խանութների ցանցի հիմնադրի դուստրն ավարտել է Կուբանի պետական համալսարանը և մասնագիտությամբ տնտեսագետ է: Նա ակտիվ մասնակցում է հոր բիզնես գործունեությանը՝ հմտանալով կառավարման գործում: Սակայն Գալիցկին չի ցանկանում, որպեսզի դուստրը բիզնեսով զբաղվի:
«Ես գիտեմ բիզնեսը և այդպիսի կյանք չեմ ցանկանում դստերս համար»,-իր հարցազրույցներից մեկում ասել է միլիարդատերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցանկը կազմվել է հետևյալ կերպ. Forbes-ի մասնագետները միլիարդատեր ծնողների կարողությունը կիսել են նրանց բոլոր օրինական երեխաների միջև ու պարզել, թե նրանցից որը որքան գումար է ժառանգելու: Միևնույն ժամանակ նրանք անտեսել են որոշ միլիարդատերերի հայտարարություններն այն մասին, որ իրենք չեն պատրաստվում երեխաներին մեծ գումարներ ժառանգել ու փոխարենն ահռելի կարողությունը տրամադրելու են բարեգործությանը:
Առաջին հորիզոնականում է Վահիտ Ալեկպերովի որդին՝ Յուսուֆ Ալեկպերովը, որը կժառանգի 21,8 մլրդ դոլար: Նրան հաջորդում են Լեոնիդ Միխելսոնի դուստրն ու որդին, որոնք 12,2 մլրդ-ական դոլար են ժառանգելու: Լավագույն եռյակը եզրափակում են Վլադիմիր Լիսինի երեք երեխաները՝ յուրաքանչյուրը 7,6 մլրդ դոլար ժառանգությամբ:
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 20 միլիարդատիրոջ 48 ժառանգ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը