Անաստասիա Վոլոչկովան խոստովանել է, որ ամուսնուց բաժանվել է սեռական հարաբերության պատճառով
Բալետի 43-ամյա աստղ Անաստասիա Վոլոչկովան, որն այժմ իր նոր երկրպագուի հետ հանգստանում է Մալդիվներում, որոշել է անկեղծորեն պատմել իր նախորդ տղամարդկանց մասին։ Հուշագրություններում Վոլոչկովան բացահայտել է ամուսնության փլուզման պատճառը եւ մանրամասներ հայտնել նոր սիրելիի մասին։
Վոլոչոկվան գրքում մեծ ուշադրություն է հատկացրել ոչ թե մասնագիտական գործունեւությանը, այլ անձնական կյանքի մասին խոստովանություններին։ Նա առանձին գլուխ է հատկացրել օլիգարխ Սուլեյման Քերիմովին, որը նրան առատանձեռն նվերներ է մատուցել՝ բնակարան, մուշտակներ, ավտոմեքենաներ... բալետի արտիստի խոսքով՝ իրենք բաժանվել են նրա՝ իրեն տնային տնտեսուհի եւ երկրորդ կին դարձնելու ցանկության պատճառով։

Բալետի արտիստը ներկայացրել է նաեւ միակ դստեր՝ Արիադայի հորից՝ գործարար Իգոր Վդովինից բաժանման պատճառը։ «Ես նրանից հետաքրքրվել եմ՝ ինչու մեր միջեւ այլեւս մտերմություն չկա։ Նախկինում, նույնիսկ երբ ես հղի էի, մենք սեռական հարաբերություն էինք ունենում ամեն օր, իսկ այստեղ՝ վերջ։ Ի պատասխան նա ինձ ասաց. «Նաստենկա, յոգայի որոշ մասնագետներ սեռական հարաբերություն են ունենում տարվա ընթացքում երկու անգամ»։ Ես տարակուսած էի եւ պատասխանեցի, որ նրա դեպքում է տարվա ընթացքում երկու անգամ, իսկ ես պարբերաբար կունենամ սիրելի հետ։ Իսկ նա պատասխանեց. «Լավ»։ Այսպես էլ ամեն ինչ ավարտվեց։ Ինչի՞ մասին կարող էինք խոսել»,- պնդում է Վոլոչկովան։

Հուշագրություններում Անաստասիան նախկինի նման թաքցնում է նոր սիրելիի անունը։ Նա որոշել է գաղտնի պահել սիրավեպը՝ այն չքայքայելու նպատակով։ Վոլոչկովայի խոսքով՝ ընկերոջ հետ ծանոթացել է ռեստորանում։ «Նա, իհարկե, տպավորություն գործեց՝ բարձրահասակ, բարեկազմ, իսկ ինչպիսի աչքեր ունի նա... Եվ ես հասկացա՝ ինչ է նշանակում սեր առաջին հայացքից։ Նա երբեք ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի։ Նա մի փոքր երիտասարդ է ինձանից՝ 38 տարեկան»,- հայտնել է Մեծ թատրոնի նախկին պարուհին։
Նույն երեկոյի ընթացքում Անաստասիան տղամարդուն իր տուն է հրավիրել՝ նրան ավելի լավ ճանաչելու նպատակով։ Վոլոչկովայի խոսքով՝ սիրելին կյանքի մեծ մասն անցկացրել է Եվրոպայում։ Նա մի քանի լեզվի է տիրապետում եւ աշխարհայացքի առումով ավելի իմատուն է, քան ինքը։ Ընտրյալը նրա սիրտը գրավել է սրտառուչ պատմությամբ. նա երեք տարի շարունակ խնամել է մորը, սակայն այդպես էլ չի կարողացել նրան փրկել քաղցկեղից, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Մենք գիշերը միասին ենք անցկացրել, հետո՝ եւս մեկը եւ այդ ժամանակից ի վեր չենք կարողանում բաժանվել»,- խոստովանել է բալետի պարուհին։ Վոլոչոկովան պատմել է,որ երեկոյան լինում են խոհանոցում, հացի կտորներ տապակում, որն այդքան սիրում է իր ընկերը։
Ընկերը կիսում է Նստյայի հետաքրքրությունը շոգեբաղնիքով։ «Նա շատ բարձրահասակ է։ Նույնիսկ 15 սմ բարձրությամբ կոշիկներով ես ցածրահասկ եմ նրանից։ Մենք արտասվոր գեղեցիկ զույգ ենք»,- կարծում է Վոլոչկովան։

















































Անաստասիա Վոլոչկովան կռվել է իր փեսայի՝ Նիկիտա Գրիգորյանի հետ
Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել
Անաստասիա Վոլոչկովան սկանդալ է բարձրացրել կարանտինի ընթացքում փակ վանքում
«Շպագատ» ձիու վրա․ Անաստասիա Վոլոչկովան իր հայտնի «շպագատի» հերթական լուսանկարն է հրապարակել (լուսանկար)
«Նա 17 փեսացու կունենա մեկ շաբաթում». Կուշանաշվիլին գաղտնազերծել է Վոլոկովայի առեղծվածային սիրելիի հետ կապված պատմությունը
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը