Միշիկի պռոյեկտ լինելը նրա դեմքով «մայկեք» հագնելո՞վ է
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները վայնասուն են բարձրացրել Արմեն Մարտիրոսյանի ասածի պատճառով։ Գիտեք, սա գուցե և բնական լիներ, եթե հենց իրենք ամիսներ առաջ նույն բանն ասած չլինեին, ինչ այսօր ասել է Մարտիրոսյանը։ Նա ընդամենը կրկնել է Նիկոլենց ասածը, որ Էդմոն Մարուքյանը Սերժի փեսա Միշիկի պռոյեկտն է։ Հիմա էդ պռոյեկտը միավորվել է խիստ «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հետ և մի նոր պայմանագիր կնքել քաղաքացի Մինասյանի հետ։
Չեմ հասկանում՝ էդ միայն իրե՞նց է կարելի Մարուքյանի դիմակը պատռել։ Թե՞ Մարուքյանը Միշիկից տեղեկանք է բերել, որ ինքը վերջինիս պռոյեկտը չի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, Նիկոլն էլ մի այդպիսի տեղեկանք պետք է բերեր Աշոտյանից։
Պարտադիր էլ չի, որ ինչ-որ մեկը բարձրաձայնի «Ելքի»՝ իշխանական պռոյեկտ լինելը․բավական է պարզապես նրանց ելույթներին հետևել։ Ընտրություններից հետո նույնիսկ հանրապետականներն են ընդունում, որ եղել են որոշակի խախտումներ, քրեական գործեր են հարուցվել և այլն։ Իհարկե, այլ հարց է, որ նրանք պնդում են, թե այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Բայց միայն «ընդդիմադիր» «Ելքն» է, որ դեպի խորհրդարան մուտքը բացելուց հետո ուրացել է իր «ընդդիմադիրությունը» և շտապել հայտարարել, թե իրենք «խախտում և կրկնաքվեարկություն չեն արձանագրել», «ժողովուրդն էլ գնացել, իր կամքով ընտրել է ՀՀԿ-ին»։
Ինչի դուք մտածում էիք, որ Միշիկի պռոյեկտ լինելը նրա դեմքով «մայկեք» հագնելո՞վ է։
Հ․Գ․ Զավեշտալին այն է, որ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունից հետո մեկ ժամ անց Միշիկի մեկ այլ պռոյեկտ՝ «1in.am» կայքը, մի հոդված հրապարակեց՝ պաշտպանելով «Ելքին», թե բա՝ իրենք իրական ընդդիմություն են։ Ասում եմ՝ լավ է՝ Աշոտյանն ու Շարմազանովը մամուլի ասուլիս չհրավիրեցին, որ հերքեին Մարտիրոսյանի ասածը․․․
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը