Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Ոճ և դեմքեր

Սիրուշոյի նարդի խաղացող կերպարը. երգչուհու նոր տեսահոլովակի բեքսթեյջն ու հարցազրույցը

 

Նարդի խաղացող, ոստիկանից փախչող Սիրուշո, որն այս անգամ իր տեսահոլովակում ներկայացնում է Երևանի բակային մշակույթը. այսօր Սիրուշոյի համար առավոտը սկսվել է ժամը 5–ին, վաղ առավոտից նա նկարահանման հրապարակում է, իսկ ժամը 14–ին հանդիպում էր նշանակել երկրպագուների հետ։

Tert.am Life–ը ներկա է եղել երգչուհու տեսահոլովակի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում Սիրուշոյի հետ հարցազրույցն ու տեսահոլովակի բեքսթեյջ լուսանկարները։

Նոր տեսահոլովակի համար Սիրուշոն ընտրել է «Զումա–զումա» երգը, որն իր «Արմատ» ալբոմից է։ Հին հայկական երգը նա ներկայացնում է նոր մոտեցմամբ ու գործիքավորմամբ։

«Որոշ ժամանակ է` երգը կա իմ երգացանկում, «Արմատ» ալբոմի հյուրախաղերի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում երգել եմ այն։ Այս երգը շատ էինք սիրել, բայց չէինք գտնում այն կարևոր մասնիկը, որը պետք էր նկարահանման համար։ Երկար փնտրտուքներից ու քննարկումներից հետո հասկացանք, որ այն պետք է նկարահանվի հենց այստեղ։ Մինչև այդ եղել ենք տարբեր տարածքներում, բայց երբ հայտնվեցինք Կոնդում, սիրահարվեցինք ու մնացինք այստեղ»,– պատմեց Սիրուշոն։

Չշտապեք կարծել, թե տեսնելու եք ազգային տարազով տեսահոլովակ։ Այստեղ Սիրուշոն ներկայացնում է երևանյան քաղաքային, բակային մշակույթը, նույնիսկ, նարդի է խաղում ու փախչում ոստիկանից։ Այս կերպարները փոքր–ինչ անսովոր են էլեգանտությամբ առանձնացող Սիրուշոյի համար։

«Ինձ համար իսկապես, անսովոր էր, օրինակ, նարդի խաղալը։ Փորձել ենք ընդգծել հայկական կոլորիտն այլ կողմից, մի կողից, որից դեռևս անդրադարձ չի եղել։ Ինչպես միշտ, փորձում եմ ներկայացնել հայկական մշակույթը տարբեր երանգներով ու լուծումներով։ Այս անգամ մանկությունից բոլորիս հիշողություններում մնացած ասոցիացիաներն եմ ներկայացնում»,– ասաց երգչուհին։

Մի քանի օր է` Սիրուշոն իր ստեղծագործական թիմի հետ լինում է Կոնդում և քննարկում տեսահոլովակի նկարահանման մանրամասները։ Ասում է` հասցրել են ծանոթանալ ու շփվել ենք կոնդեցիների հետ։

Երեկ երեկոյան երգչուհին Ինստագրամում արված հրապարակմամբ երկրպագուներին հրավիրեց Կոնդ` մասնակցելու իր տեսահոլովակի նկարահանումներին և հանդիպելու իրեն։ Այս փաստը երկրպագուներից շատերին էր ոգևորել։ Մեծ մասը պատրաստված եկել էին նկարահանվելու սիրելի երգչուհու տեսահոլովակում, իսկ նկարահանվելու համար շատ բան պետք չէր` լավ տրամադրություն ու ակտիվ պար ռիթմիկ երգի ներքո։

Առաջին պլանում պրոֆեսիոնալ պարողներն են, թեև Սիրուշոյին տեսնելուց հետո դժվար էր երկրապագուներին հետ պահել առաջին պլան գալու ցանկությունից։ Սիրուշոյի հետ նկարվելու առիթը բաց թողնել ոչ ոք չէր ուզում։

Սիրուշոյի խոսքով` երկրպագուներին հրավիրելու գաղափարն էլ վերջին օրերին հղացավ. «Վերջին օրերին սկսվեց «Եթե անկեղծանամ» շարքը, որի շրջանակում երկրպագուներս անկեղծանում ու պատմում էին ինձ հետ կապված իրենց պատմությունները։ Շատերը գրում էին, որ ինձ հանդիպելու ցանկություն են ունեցել, բայց չի ստացվել։ Այնքան հուզիչ պատմություններ էին գրում, որ այդ պահին ուզում էի տեսնել իրենց։ Քննարկեցինք և հասկացանք, որ նկարահանման ժամանակ կարող ենք հանդիպել այն մարդկանց, որոնք այսքան ժամանակ ցանկացել են տեսնել ինձ»։

Տեսահոլովակում անսովոր այլ կերպարներ կլինե՞ն, թե` ոչ, երգչուհին չի բացահայտում։ Ասում է` մնացածն էլ տեսահոլովակում կտեսնեք։ Պրեմիերայի ժամկետներ նշել Սիրուշոն դժվարացավ։ «Հուսով եմ` շատ շուտով կլինի»,– ոգևորությամբ ասաց նա։