Մինչև 1 մլն դոլար. Որքան գումար է վաստակում Քիմ Քարդաշյանը Instagram-ում մեկ գովազդային հրապարակման համար
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram սոցկայքում ամենաակտիվ հայտնիներից է, որն ունի 136 մլն հետևորդ, և այս հարթակն օգտագործում է ոչ միայն գեղեցիկ լուսանկարներով կիսվելու, այլև կլորիկ գումարներ աշխատելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հայուհին մանրամասնել է, որ Instagram-ում մեկ գովազդային հրապարակում անելու դիմաց ստանում է 300 000-500 000 դոլար, իսկ երբեմն էլ այդ գումարը կարող է հասնել 1 մլն-ի:
Սակայն դա չի նշանակում, որ Քարդաշյանն ընդունում է ամեն մի առաջարկ և ընտրողական մոտեցում չի ցուցաբերում: Հաճախ նա մերժում է այն ընկերությունների առաջարկները, որոնք, ըստ աստղի, չեն բխում իր իսկ բրենդների շահերից:
Այս մասին հայտնի է դարձել հեռուստաաստղի՝ Missguided USA հագուստի բրենդի դեմ ներկայացված դատական հայցից: Քարդաշյանը բրենդին մեղադրում է հայտնի նորաձևության տների իր գովազդած վինտաժային զգեստների դիզայնն անմիջապես կրկնօրինակելու ու սեփական անվան տակ նույն հագուստից արտադրելու համար: Այսպիսով՝ Missguided USA-ը թյուրիմացության մեջ է գցել Քարդաշյանի երկրպագուներին՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե հեռուստաաստղը համագործակցում է այդ ընկերության հետ և հենց նրանց արտադրանքն է գովազդում: Քարդաշյանը 5 մլն դոլար փոխհատուցում է պահանջում:

















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը