Բացահայտվել է դառը գարեջրի եւ սուրճի նկատմամբ մարդկանց սիրո գաղտնիքը
Ինչո՞ւ են բազմաթիվ մարդիկ հավանում սուրճ կամ գարեջուր, եթե այդ ըմպելիքներն ունեն վառ ընդգծված դառը համ: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետազոտողները փորձել են գտնել այդ հարցի պատասխանը գեներում, որոնք կապ ունեն համային զգացողության հետ, սակայն պարզվել է, որ գեները կապ չունեն, հաղորդում է Planet-today-ը:
Իլինոյսում ԱՄՆ-ի Հյուսիս-Արեւմտյան համալսարանի աշխատակիցները որոշել են պարզել՝ ինչու են մարդիկ հավանում դառնահամ ընպելիքները, եւ հակառակը, ինչու չեն հավանում:
«Սուրճի չափից շատ օգտագործումը կարող է որոշակի խնդիրների առաջացման պատճառ դառնալ, իսկ եթե խոսքը վերաբերում է ալկոհոլը ոչ չափավոր օգտագործելուն, ապա այստեղ առհասարակ թաքնված են բազմաթիվ վտանգներ: Ինչո՞ւ է որոշ մարդկանց այդքան դուր գալիս սուրճը կամ գարեջուրը, եթե այդ ըմպելիքները դառնահամ են: Մենք գտնում էինք, որ դա կապված է գեների հետ, որոնք կարգավորում են համային նախասիրությունները, սակայն բրիտանական բիոբանկի տվյալների վերլուծությունն ու դրանց համադրումը գենետիկ հետազոտությունների արդյունքների հետ չեն հաստատել մեր ենթադրությունները»,-պատմում է հետազոտական նախագծի ղեկավար Մերիլին Քորնելիսը:
Գիտնականները պարզել են, որ դա «համի գեների» հետ կապ չունի, այլ վերաբերում է կոֆեինի եւ էթանոլի հոգեակտիվ հատկությունների հետ ասոցացվող գեներին:
«Այլ կերպ ասած՝ մարդկանց դուր է գալիս՝ ինչ զգացողություններ է առաջացնում սուրճը կամ գարեջուրը: Այսինքն՝ խոսքը չի վերաբերում համին»,-հավելել է Քորնելիսը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը