2,5-27 մլն դոլար. Հրապարակվել է հոլիվուդյան աստղերի աշխատավարձերի չափը
Ամերիկյան Variety ամսագիրը հրապարակել է հոլիվուդյան մի շարք աստղերի աշխատավարձերի չափը՝ ներկայացնելով այն հայտնիներին, որոնց մասնակցությամբ նոր ֆիլմերի պրեմիերաները կայանալու են ընթացիկ տարում: Ստորև նշված գումարները նրանք ստացել են հենց այդ նախագծերում նկարահանվելու համար:
Այսպես՝ ցանկը գլխավորում է կանադացի Ռայան Ռեյնոլդսը՝ 27 մլն դոլարով: Քառասուներկուամյա աստղը գումարը ստացել է Մայքլ Բեյի Six Underground ֆիլմում նկարահանվելու համար: Նրան 20 մլն դոլարով հաջորդում է Դուեյն Ջոնսոնը, ևս 20 մլն դոլար ստացել է Ռոբերտ Դաունի կրտսերը:
Չորրորդ տեղում Ուիլ Սմիթն է (17 մլն դոլար), որին հաջորդում են Ջեյսոն Սթեթհեմը (13 մլն դոլար), Թոմ Քրուզը (12-14 մլն դոլար), Էմիլի Բլանտը (12-13 մլն դոլար), Բրեդ Փիթը (10 մլն դոլար), Գալ Գադոտը (10 մլն դոլար), Լեոնարդո Դի Կապրիոն (10 մլն դոլար), Մարգո Ռոբին (9-10 մլն դոլար), Իդրիս Էլբան (8 մլն դոլար), Բեն Աֆլեքը (8 մլն դոլար), Կրիստեն Սթյուարտը (7 մլն դոլար), Մարտին Լոուրենսը (6 մլն դոլար), Ժոաքին Ֆենիքսը (4,5 մլն դոլար), Ջեսիկա Չեսթեյնը (2,5 մլն դոլար):

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը