«Չգիտեմ ի՞նչ անեմ․ խոնարհվեմ սպանվածների գերեզմանների առջեւ, թե զայրանամ տեղի ունեցածից»․ Ալեքսիս Օհանյան
«Այսօր ողջ աշխարհի հայերը հարգում են 1915թ․-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հենց այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն իրականացրեց մի ողջ ազգի էթնիկ բնաջնջումը», - իր Twitter-ում գրել է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը։ Նա իր հետեւորդների ուշադրությանն է ներկայացրել Օհանյանների ընտանիքի պատմությունը՝ հրապարակելով wbur.org-ի հետ կիսված իր հիշողությունները։
«Մեկ ու կես միլիոն հայերի հետ տուժել է նաեւ իր մեծ տատն ու Նանին (հավանաբար նա նկատի ունի դայակին), - պատմում է Ալեքսիս Օհանյանը՝ նշելով, որ մեծ տատը շատ հայերի նման մահացել է համակենտրոնացման ճամբարում։ Պապս սպանվել է ավելի վաղ, Ադանայի դեպքերի ժամանակ, այսպես կոչված Ցեղասպանության փորձի ժամանակ։ Ինձ, ընտանիքիս եւ շատ այլ հայերի Ուոթերթաունից մինչեւ Ֆրեզնո, այս օրերին հատկապես տխուր է։ Մի կողմից այն միտքը, որ մեր նախնիները դաժանաբար սպանվել են, մյուս կողմից՝ վիրավորական փաստից, որ մեզ սպանողներն ու տանջողները մինչեւ հիմա հերքում են իրենց գործած ոճիրը․․․»։
Այս ծանր օրը ես չգիտեմ ինչ անեմ․ խոնարհվեմ սպանվածների գերեզմանների առջեւ, թե զայրանամ տեղի ունեցածից»։
Ստորեւ ներկայացված լուսանկարում Ալեքսիս Օհանյանն իր տատիկի՝ Հովսեփյան «Ռոզ» Բանայանի հետ։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
102
SHARES

















































Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ)
Նրանք նորից քանդում են մեր եկեղեցիները. Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձեւով
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը