Նոտր Դամի համար նվիրատվության գումարը հասնում է 1 մլրդ եվրոյի
Հրդեհից տուժած Նոտր Դամ տաճարի վերականգնման համար նվիրատվությունների գումարը հասել է 1 միլիարդ եվրոյի, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Le Parisien-ին:
Գումարները հիմնականում ստացվում են խոշոր ընկերություններից եւ գործարարներից, ինչպես նաեւ Ֆրասնիայի Մշակույթի նախարարության ընտրած 4 հասարակական հիմնադրամներից:
Գերատեսչության ղեկավար Ֆրանկ Ռիեստերը չորեքշաբթի Twitter-ի էջում հայտարարել է ինտերնետ-պորտալի մեկնարկի մասին, որով կարող են նվիրատվություններ կատարվել տաճարի վերականգնման համար:
Նոտր Դամի տաճարի հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան, այն ամբողջությամբ հաջողվել էր մարել միայն հաջորդ օրվա առավոտյան: Նախնական տվյալներով, հրդեհը տեղի է ունեցել վերին հատվածներում վերանորոգման ժամանակ:
Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է տաճարի սրածայր աշտարակը եւ տանիքի մեծ մասը:
Ֆրանսիայի իշխանությունները եւ գործարարները, հասարակական կազմակերպությունները, պատմական հուշարձանների պահպանման հասարակությունները անմիջապես սկսել էին միջոցներ հավաքել տաճարի վերականգնման համար: Օգնության առաջարկներ են ստացվել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից:


















































Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը