Հրանտ Բագրատյան. «Դուք կնստեք մի երեք-չորս տարի հետո»
Հյուրընկալվելով «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդմանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանելով հարցին, թե տարբեր հայտարարություններ եղան, թե այսինչը երեսուն միլիոն տվեց, մյուսը տասը, մյուսը քսան միլիոն, եւ թե այդ գումարները ի՞նչ ազդեցություն կունենան տնտեսության վրա կամ ձեզ համար հասկանալի՞ է ո՞վ բերեց այդ գումարները, ինչու բերեց, որտեղ բերեց, ասել է.
«Այլ եկամուտները բյուջեում պակասել են ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին: Ուրեմն ձեր մատնանշած գումարները բյուջե չեն մուտքագրվում: Եթե բյուջե չեն մուտքագրվում ես ի՞նչ իմանամ 30 միլիոն է, թե 130 միլիոն է եղել, իսկ հարյուրը դրել են գչպանները: Այսպիսի բան իրավական պետությունում չի կարող լինել:
Ես խնդրում եմ, որ կառավարությունում ուշադրություն դարձնեն այս փաստին: Դուք կնստեք մի երեք-չորս տարի հետո: Սրանք բոլորը քրեական գործեր են: Նախ փող տալը պետք է լինի օրինական, եւ դատարանը պետք է որոշի այդ գումարի չափը, որից հետո այն մուտք պետք է արվի բյուջե եւ բաժանվի նախարարությունների միջեւ: Այլ մեխանիզմ գոյություն չունի: Մյուս տարբերակն այն կլինի հետո, որ իշխանափոխությունից հետո, կլինի դա մեկ ամիս, թե կես տարի, թե հինգ տարի հետո, հարուցվելու են քրեական գործեր: Եւ փող տվողներն էլ ասելու են, թե մենք ոչ թե 30, այլ 130 ենք տվել: Չի կարելի անարդար մեթոդներով պայքարել անարդարության դեմ»:
Եւ հիմա հասարակության մոտ իսկապես հարցեր են առաջանում, թե այդ ի՞նչ գումարներ են եւ ինչո՞ւ են այդքան առատաձեռն եւ ում են տալիս: Սրա հետ մեկտեղ հարցեր են առաջանում, թե ինչու են քրեական գործեր հարուցվում նրանց դեմ, ովքեր արդեն Հայաստանում չեն: Մի՞թե սա սովորական շոու չէ:
Բուլկի Արամ, Քեթրինի Մհիրան, Սաշիկ Սարգսյան եւ այլն եւ այլն: Հարցերը գնալով ավելանում են, իսկ պատասխաններ չկան:
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը