Գիտնականները բացահայտել են երջանկության գաղտնիքը
Մարդիկ, որոնք հավատում են շրջապատում առկա ամեն ինչի միասնությանը, իրենց ավելի երջանիկ են զգում: Այս մասին ասվում է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ներկայացված հետազոտությունում:
Փորձագետները նշում են, որ միասնության հայեցակարգի հանդեպ հավատը մարդու մոտ բարձրացնում է կյանքի նկատմամբ գոհունակության մակարդակը: Տվյալ եզրահանգումը հիմնված է մոտ 75 հազար մարդկանց մասնակցությամբ հարցման վրա:
Շրջապատող մարդկանց եւ բնության հետ կապի զգացողությունը, ինչպես նաեւ ապրումակցության զգացումը առավել բացահայտ դրսեւորվել է նրանց մոտ, ովքեր համաձայնել են ներքոհիշյալ պնդումների հետ.
Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն ինչ հիմնված է ընդհանուր սկզբունքի վրա:
Աշխարհում բոլոր երեւույթներն ընդհանուր աղբյուր ունեն:
Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է:
Ես հավատում եմ գոյություն ունեցող ամեն ինչի հիմքում ընկած աստվածային սկզբունքին:
Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված եւ միմյանցից կախվածության մեջ է:
Միասնության զգացումը տատանվել է կախված կրոնից, սեռից եւ տարիքից:
Միասնության հայեցակարգում հավատի ամենաբարձր մակարդակը եղել է մուսուլմանների մոտ, իսկ ամենացածրը՝ աթեիստների:
Հետազոտությունը հրապարակվել է Psychology of Religion and Spirituality ամսագրում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը