Չնայած բաժանմանը՝ Պետրոսյանը միլիոններ է ծախսում Ստեպանենկոյի վրա
Կես տարուց ավելի է՝ շարունակվում է դատական քննությունը Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի միջեւ, որոնք բաժանվել են դեռ նախորդ տարվա նոյեմբերին։ Սակայն ունեցվածքի համար պայքարը շարունակվում է մինչ օրս։ Եվգենի Պետրոսյանի փաստաբանի խոսքով՝ գործընթացը նոր է միայն թափ առնում։
Վերջերս Պետրոսյանի ներկայացուցիչները հերթական հայցն են ներկայացրել դատարան։ Պարզվել է, որ Եվգենի Վահանովիչն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ստիպված է վճարել նախկին կնոջ կոմունալ վճարները, որոնք երբեմն հասնում են 100 հազարավոր ռուբլու։
Նախքան ամուսնալուծությունը Պետրոսյանը եւ Ստեպանենկոն ապրել են Մոսկվայի կենտրոնում գտնվող 500 քառակուսի մետր մակերեսով էլիտար բնակարանում։ Այն հագեցած է ամեն ինչով, այդ թվում սեփական SPA կենտրոնով։
Ըստ Պետրոսյանի փաստաբանի՝ հումորիստը վաղուց այդ տանը չի ապրում, սակայն ստիպված է պահել այն։ Քանի որ բոլոր միջոցներն արգելափակված են մինչ գործընթացի ավարտը, ըստ նրա, արտիստը ներդնում է իր վերջին գումարները, իսկ Ստեպանենկոն պարզապես արհամարհում է կոմունալ վճարումների անդորրագրերը։ Հիշեցնենք՝ Պետրոսյանի կողմից ներկայացված գնահատողները ապարանքը գնահատել են 369 մլն ռուբլի, Ստեպանենկոյինը՝ 529։ Թե ում օգտին որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը։


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է