Նիկոլաս Քեյջի չորսօրյա ամուսնության պատճառն ուժեղ հարբածությունն է եղել
Դերասան Նիկոլաս Քեյջը որոշել է բացատրել՝ ինչու է ամուսնացել ընկերուհու՝ Էրիկա Կոյկեի հետ եւ չորս օր անց պահանջել չեղարկել ամուսնությունը։ Նա պարզաբանել է, որ չափազանց գինովցած է եղել, երբ համաձայնել է դառնալ նրա ամուսինը, հայտնում է Fox News-ը։
Ամուսնության չեղարկման մասին հայտարարությունում արտիստը պատմել է, թե «ինչը չի բավականացրել իր գործողությունները հասկանալու համար»։ Նա նշել է, որ իմպուլսիվ է արձագանքել ամուսնության մասին իր ընկերուհու առաջարկին՝ չկարողանալով վերլուծել այդ որոշման հետեւանքները։ Բացի այդ՝ 55-ամյա դերասանը Կոյկեին մեղադրել է իր քրեական անցյալը թաքցնելու մեջ։ Նրա խոսքով՝ ընկերուհին եւս գինովցած է եղել, երբ որոշել է իր կինը դառնալ։
Կոյկեն Քեյջի չորրորդ կինն է։ 1995թ.-ին նա առաջարկություն արել արտիստ Պատրիսիա Արկետին, ում հետ ապրել է 6 տարի։ Նրա երկրորդ կինն Էլվիս Փրեսլիի դուստրն էր՝ Լիզա Մարիան սակայն նա ամուսնալուծվել է 109 օր անց։ Հետագայում Քեյջն 12 տարի ամուսնական հարաբերություններ է ունեցել դերասանուհի Էլիս Քիմի հետ։ Նրանք բաժանվել են 2016թ.-ին։ Զույգը որդի ունի։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է