Playboy-ի մոդելը կասկածվում է դաժան սպանության մեջ
ԱՄՆ-ում ձերբակալվել է «Playboy Italy» ամսագրի մոդել Քելսի Թերները։ Նա կասկածվում է 71-ամյա հոգեթերապեւտ Թոմաս Բերչարդի դաժան սպանության մեջ։
Ինչպես հայտնում է The New York Post-ը, բժշկի մարմինը Լս Անջելեսի սահմաններից դուրս հայտնաբերվել է մարտի 7-ին։ Անցորդները Նեւադայում՝ Ազգային այգու մուտքի մոտ, լքված մեքենա են նկատել, որի ապակին կոտրված է եղել։ Ականատեսները նախ ենթադրել են, թե կողոպուտ է տեղի ունեցել, սակայն կանչով դեպքի վայր ժամանած իրավապահները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են դաժանորեն սպանված Թոմաս Բերչադի մարմինը։
Փորձաքննությունից հետո պարզ է դարձել, որ մահը վրա է հասել գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքների արդյունքում, որոնք հանցագործը հասցրել է կոպիտ առարկայով։ Քննչական գործողություններից հետո իրավապահները դաժան հանցագործության կատարման մեջ կասկածել են 25-ամյա մոդել Քելսի Թերներին։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են մոդելին, իսկ լրատվամիջոցներում հայտնվել են դաժան սպանության առաջին մանրամասները։
Հայտնի է, որ Քելսի Թերները եւ Թոմաս Բերչարդը ծանոթ են երկար տարիներ։ 71-ամյա հոգեթերապեւտը վճարել է Կալիֆոռնիայում մոդելի բնակարանի վարձը։ Ընդ որում, ամենամսյա վճարի չափը կազմել է 4 հազար դոլար, պատմել է Քելսի Թերների մայրը, ով ապրել է դստեր հետ։
Թերները եւ նրա ընտանիքը տանն ապրել է մոտ մեկ տարի։ Իրավապահներին նաեւ հայտնի է դարձել, որ մոդելը հոգեթերապեւտի հետ ծանոթացել է համացանցում։ Նրանք երկար ժամանակ շփվել են, Թոմաս Բերչարդն ամեն կերպ աջակցել է նրան։ Ոստիկանության տվյաներով՝ տղամարդը դադարել է մոդելին գումար տալ, քանի որ նա տեղափոխվել է բնակվելու Լաս Վեգաս։ Մահվանից առաջ Տոմաս Բերչարդն ընկերներին պատմել է, որ Քելսին խնդրահարույց հարաբերություններ ունի ընկերոջ հետ։ Առայժմ հայտնի չէ դաժան սպանության շարժառիթը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է