«Ամերիկա, հաշվի առ սա». Քիմ Քարդաշյանը կոչ է արել հետևել Նոր Զելանդիայի օրինակին ու խստացնել զենքի պահման օրենքները
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը Միացյալ Նահանգներում զենքի գնման և պահման օրենքների խստացման ակտիվ կողմնակից է, ողջունել է Նոր Զելանդիայի իշխանությունների՝ այդ օրենքներն արմատապես փոխելու որոշումը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նորզելանդական իշխանությունները որոշումը կայացրել են օրերս Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում 50 մարդու կյանք խլած հարձակման իրագործումից հետո: «Քրայսթչերչում կատարված հրաձգությունից 24 ժամ անց Նոր Զելանդիան արգելում է կիսաավտոմատ հրացանները: Ամերիկա, հաշվի առ սա. ինչո՞ւ մեր կողմից ընտրված պաշտոնյաները չեն կարող հանրային անվտանգությունը զենք արտադրողների շահույթից առաջնային դասել»,- գրել է Քարդաշյանը:
Նրան աջակցել է կրտսեր քույրը՝ Քլոեն՝ գրելով. «Այո՛, քույրս, եկեք վերջ դնենք այս անմիտ բռնությանը»:
Հիշեցնենք, որ հրձակման իրագործումից հետո Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը խոստացել էր փոխել զենքի պահման օրենքները, իսկ գլխավոր դատախազը խոստացել է արգելել կիսաավտոմատ հրացանների օգտագոծումը:
Արյունալի հարձակման կասկածյալը Ավստրալիայի 28-ամյա քաղաքացի Բրենթոն Տարանտն է, որը 50 մարդ սպանելու համար 5 հրացան է օգտագործել: Երիտասարդն ունեցել է փաստաթղթային թույլտվություն, ինչը նրան հնարավորություն է տվել օրինական ճանապարհով գնել զենքերը:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է