Աֆղանստանը՝ Չինաստանում պատերազմի տարածման սպառնալիքի մասին
Երկարաժամկետ հեռանկարում Ասիայի երկրներում կայուն խաղաղությունն անհնար է առանց Աֆղանստանում իրավիճակի կայունացման: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ֆազլ Հադի Մուսլիմյարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Աֆղանստանում կայունությունը ամբողջ տարածաշրջանում կայունության հիմքն է: Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցը ուղղակիորեն կապված է չինական «գոտիներ եւ ճանապարհներ» (Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին եւ 21-րդ դարի Ծովային մետաքսի ճանապարհը) ռազմավարության իրականացման հաջողության հետ»,- ասել է նա Բոաոյում Ասիական տնտեսկան համաժողովի բացման արարողության ժամանակ:
Մուսլիմյարի խոսքով՝ ծայրահեղականության, մասնավորապես «Իսլամական պետության» դեմ պայքարը Ասիայի բոլոր երկրների խնդիրն է: «Եթե հասնենք Աֆղանստանում խաղաղության վերահաստատմանը, հեռանկարում պատերազմը կարող է տեղափոխվել Չինաստան»,- եզրափակել է նա:


















































Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Աֆղանստանում 3 չեխ զինծառայող է զոհվել
Աֆղանստանում մզկիթում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել
Քաբուլի կենտրոնում արկ է ընկել, որի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է
Աֆղանստանում հաջողությամբ շարունակում են միմյանց սպանել եւ ոչնչացնել