Բանկային գաղտնիքը Հայաստանում կրկին զոհվեց
Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է, թե քաջը մեկ անգամ է մահանում, իսկ վախկոտը հազար ու մեկ: Հայաստանում բանկային գաղտնիքը մեռնում ու մեռնում է: Ստացվեց, որ մեր երկրում բանկային գաղտնիքը վախկոտի մեկը դուրս եկավ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է. «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում: Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն»:
Նա վերջում հարցադրում է անում, թե հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ:
Զրկվելը, պետք է զրկվեն: Ընդհանրապես Հայաստանում նպաստ կամ դրամական աջակցություն պետք է ստանան բացառապես հաշմանդամություն ունեցողները, անկախ նրանից աշխատում են, թե ոչ եւ բազմազավակ ընտանիքները, բայց հիմա ուզում ենք ընդգծել, որ Հայաստանում կրկին անկամ բանկային գաղտնիքը զահվեց: Լինենք ավելի անկեղծ, զոհվեց հերթական անգամ կամ կրկին:
Եւ բանկային գաղտնիքներ հրապարակելով մենք Հայաստանից հեռացնում ենք կապիտալը, վանում պոտենցյալ ներդրողներին, կանխում տնտեսական աճի հնարավորությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց