Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Ողբերգությունից խուսափելու համար պետք է նստել ու խոսել ղարաբաղյան հիմնահարցի կրողների հետ. Էլինար Վարդանյան

hraparak.am-ը ներկայացնում է հարցազրույց հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հետ


- Դուք ժամանակին ամենաակտիվ պատգամավորներից էիք, հիմա երբեմն-երբեմն կարդում ենք Ձեր ֆեյսբուքյան գրառումները, հոդվածները։ Կարո՞ղ ենք ավարտված համարել Ձեր քաղաքական կարիերան, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության անդամ էիք, որն այլեւս չկա, իրավաբանորեն լուծարվե՞լ է, թե՞ հնարավոր է ապագայում նորից ակտիվանա։

- Այս պահին հանդիսանում եմ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, իրականացնում ենք վերլուծություններ, առաջարկներ հասարակական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ: «Համախմբում» կուսակցությունը, կարծեմ, պետք է լուծարման իրավական գործընթացում լինի, եթե ոչ, ինքս չեմ տիրապետում, որովհետեւ վաղուց արդեն կուսակցության հետ որեւէ կապ չունեմ։ «Այլընտրանքային նախագծեր» խումբն ինտենսիվ աշխատում է, առաջիկայում ունենք հետաքրքիր նախագիծ, բայց այս պահին փակագծերը չեմ բացի, որովհետեւ դեռ զուտ տեխնիկական խնդիրներ ունենք լուծելու։ Ինչ վերաբերում է քաղաքական հավակնությանը, այս պահին ես ինձ բավարարված եմ զգում խմբի շրջանակներում գործունեություն իրականացնելով, թե առաջիկայում ինչպիսի զարգացումներ կլինեն, ժամանակը ցույց կտա, եւ դրանից նաեւ կախված կլինի իմ որոշումը։

- Իսկ խորհրդարանական հարթակում տեսնո՞ւմ եք այսօրվա իշխանություններին այլընտրանք քաղաքական ուժ։ Կա տեսակետ, որ այս իշխանությունն ԱԺ-ում չունի ընդդիմություն։

- Դեկտեմբերին տեղի ունեցավ քվեարկություն, բայց չեղավ ընտրություն։ Իրենց տեսակով դրանք ազատ ընտրություններ էին, այսինքն՝ այն ընտրություններն էին, որը մենք բոլորս էինք ուզում, որ չեն լինի ճնշումներ, ազդեցություններ եւ այլն։ Բայց քաղաքացին գնաց քվեարկելու առանց ընտրություն կատարելու։ Եթե ընտրությունները տեղի ունենային մայիս-հունիսին, մենք բոլորովին այլ ընտրություն կունենայինք։ Վստահ չեմ, որ արդյունքներն այլ կլինեին, բայց ընտրությունը կլիներ գիտակցված, քաղաքական ծրագրերի ընտրություն։ Հետեւաբար, այսօրվա խորհրդարանն իրենից ներկայացնում է զուտ քվեարկության գնացած մարդկանց քվեի արդյունքում ձեւավորված խորհրդարան։ Դա է պատճառը, որ, օրինակ, իշխանության պատգամավորներն այս պահին մեկ ձայն են, անում են այնպես, ինչպես առաջարկում կամ որոշում է կառավարությունը։ Ես չեմ տեսնում այնտեղ կարծիքների բախում, բազմակարծություն, թեեւ վստահ եմ, որ նույն իշխանության խմբակցությունում կան մարդիկ, ովքեր տեսակետներ ունեն, իրենց ոլորտների բանիմաց մարդիկ են։ Առայժմ չեմ տեսել նման մարդկանց, որոնք կդրսեւորեն իրենց որպես այդ տեսակետները կրողներ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, մինչ այս պահը խորհրդարանական մրցակցություն չեմ տեսնում։ Տեսեք, կառավարության ծրագիրը ներկայացնելիս մենք չհանդիպեցինք քննարկման, մենք տեսանք կա՛մ երկու կողմերի փոխհրաձգություն, ինչպես ընդունված էր անցյալում, կա՛մ գովեստի խոսքեր։

- Արտախորհրդարանական դաշտում նկատելի՞ է ընդդիմադիր բեւեռ, կա՞ դաշտ այդպիսի բեւեռ ձեւավորելու համար, թե՞ դեռ էյֆորիան չի նահանջել, ու նոր Հայաստանում անշնորհակալ գործ է ընդդիմություն լինելը։

- Միանշանակ, կա պարարտ դաշտ, կան անհատներ։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք չունենք որեւէ հարթակ, որտեղ այդ անհատներն իրենց տեսակետներում միավորված կլինեն կամ կկարողանան վերջին հաշվով իրենց տեսակետները հասցնել կառավարությանը։ Բոլոր ժամանակահատվածում էլ եղել են անհատներ, բայց նրանք, ի վերջո, չեն ձեւավորել այն հարթակը, էլիտան, որը կարող է հակակշիռ ներկայացնել։ Այսօր, այո, բացը կա, բայց առայժմ կարելի է հանդիպել միայն անհատների, որոնք հայտնում են իրենց մտահոգությունները։ Ոմանք նույնիսկ խողովակներ չունեն այդ մտահոգությունները հայտնելու, այստեղ, իհարկե, կան անելիքներ, պետք է ստեղծել ռեալ հարթակ, որը կմիավորի տեսակետներ ունեցող անհատներին։ Տեսակետ հայտնելը դարձել է լուրջ խնդիր, մարդիկ այսօր կա՛մ վախենում են իրենց տեսակետը հայտնել, կա՛մ տեսակետ չունեն, կա՛մ խողովակ չունեն տեսակետ հայտնելու․ սա ժողովրդավարության համար իրական խնդիր է ու պետք է հաղթահարվի։

- Իշխանությունից տարբերվող տեսակետ ունեցողներին անմիջապես հռչակում են հակահեղափոխականներ, միգուցե նաեւ սրանով է պայմանավորված, որ ընդդիմադիր դաշտն այսօր բաց է, ըստ Ձեզ, ե՞րբ եւ ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս մթնոլորտը։

- Հայաստանում շատ վտանգավոր մթնոլորտ է ձեւավորվել, երբ հասարակությանը բաժանում են հեղափոխականների եւ հակահեղափոխականների, սեւերի ու սպիտակների, հանցագործների եւ ոչ հանցագործների։ Սա լուրջ խնդիր է, հասարակությունը տրոհելուց երբեւէ որեւէ մեկը, որեւէ հասարակություն չի շահել։ Եթե նախկինում կար բեւեռացում իշխանության եւ հասարակության միջեւ, ապա հիմա հենց հասարակության ներսում է բեւեռացման տենդենց գնում։ Այստեղ ե՛ւ իշխանության խնդիրը կա, որովհետեւ պարբերաբար հնչող հայտարարությունները՝ ովքեր մեզ հետ չեն, մեզ դեմ են եւ այլն, բերում են նման հետեւանքների։

Անելիք ունեն նաեւ ՀԿ-ները եւ հատկապես իրավապաշտպան կազմակերպությունները, որոնցից շատերը հեղափոխությունից հետո կլանվեցին իշխանության կողմից։ Ստացվեց այնպես, որ որոշ իրավապաշտպան կազմակերպություններ այն խախտումները, որոնք նախկինում դիտարկում էին մարդու իրավունքների խախտումներ, այսօր դրանք իրենց համար դարձել են օրինաչափ երեւույթներ, որոշ կազմակերպություններ իրենք ընդգրկվեցին իշխանության մեջ։ Մի բան լավ է, որ երբեք որեւէ դաշտ բաց չի մնում։ Երբ իշխանությունների անցանկալի խնդիր է բարձրաձայնվում, այլ բան չի մնում, քան պիտակավորել, վիրավորել տվյալ սուբյեկտին՝ երկրորդ պլան մղելով իրական խնդիրները, որոնք առաջ են քաշվում։ Չպետք է վախենալ այդ հարձակումներից ու լռել՝ վախենալով, թե քեզ կդասեն հակահեղափոխականների շարքը՝ ինչպե՞ս կարելի է անմեղության կանխավարկածը համարել կարեւոր սկզբունք, երբ խոսքը վերաբերում է իշխանությանը, բայց անտեսել, երբ խոսքը մյուսների մասին է։ Ինչպե՞ս կարելի է զարմանալ, որ քրեական հետապնդման ենթարկվողները պաշտպանվում են, բա պիտի պաշտպանվեն։

-Տիկին Վարդանյան, լինելով մասնագիտությամբ իրավաբան, կարծում եմ՝ հետեւում եք իրավական գործընթացներին, մասնավորապես, Քոչարյանի գործ, Մարտի 1 եւ այլն։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Այո, հետեւում եմ այնքանով, որքանով հրապարակվում է, շատ քիչ տվյալներ են հանրությանն այս պահին հասանելի, անհրաժեշտ է, որպեսզի դատավարությունը ընթանա հրապարակային, հասարակությունը ստանա հուզող հարցերի պատասխանները։ Ես նույնպես ունեմ հարցեր։ Եղավ տեղեկատվություն այն մասին, որ Մարտի 1-ին նախորդող օրերին բանակցությում էին ՊՆ փոխնախարարների հետ, որպեսզի նրանք միանան ցուցարարներին։ Տեղեկատվություն տարածվեց, որ բանակցում էին բանակի առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ որքանո՞վ է նախաքննության ընթացքում այս հարցերը ուսումնասիրվել, որովհետեւ հասկանալի է չէ՞, ովքեր էին բանակցում, ում հանձնարարությամբ, ի վերջո, բանակցելուց սպասում էին ինչ՞, որ պաշտպանության փոխնախարարը Աստվածաշնչո՞վ է գնալու միանա ցուցարարներին, իհարկե ոչ, հասկանալի է, որ միանալու պարագայում բանակը այսպես, թե այնպես ներքաշվելու էր քաղաքական պրոցեսներին։ Ակնկալում եմ, որ կստանամ պատասխան, թե ովքեր են տասը զոհերի մահվան պատասխանատուները, որովհետեւ այս հարցը կարծես թե թողնվել է մի կողմ, մինչդեռ 11 տարի այս հանցագործությունները կարծես թե պետք է արդեն բացահայտված լինեին։

-Այսինքն՝ համարում եք, որ Քոչարյանին նկատմամբ մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հիմնավոր չէ՞։

-Դատելով փաստաբանների բերած հիմնավորումներից՝ կարող եմ եզրակացնել, որ քննությունը միակողմանի է իրականացվել, դատարանում է, որ կստանանք բազում հարցերի պատասխաններ։ Չեմ ուզենա, որ մեր դատական ատյանները սպառելուց հետո երբ կհայտնվենք ՄԻԵԴ ում եւ կունենանք Հայաստանի դեմ կայացած որոշում, որովհետեւ այն, ինչ ներկայացնում են փաստաբանները, դրան է տանում։

-Հեղափոխությունից ամիսներ հետո հայտարարվեց անցումնային արդարադատության կիրառելու մասին, անհրաժե՞շտ է դա մեզ, թե՝ ոչ եւ ի՞նչ մոդելով։

-Ես այդպես էլ չհասկացա՝ ինչ են հասկանում իշխանությունները անցումնային արդարադատություն ասելով։ Մոդելները տարբեր են, երբեմն նաեւ ոչ արդարացված, եթե մենք ելնում ենք նպատակից, ապա դա հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ստեղծելն է։ Իսկ քննարկումներից հասած փոքրիկ պատառիկներից կարելի է հետեւություն անել, որ դա ավելի շատ անհանդուրժողական մթնոլորտ է ստեղծելու, քան թե հարցերին լուծումներ է տալու։ Ես անցումնային արդարադատության համակարգով մեր արդադատությունը ծանրաբեռնելու փոխարեն իրական, համակարգային փոփոխություններ կկատարեի դատական համակարգում, որովհետեւ ինչպես նախկինում, այդ համակարգը հիմա էլ կախվածության մեջ է գտնվում եւ վստահելի չէ հասարակության կողմից։

-Ումի՞ց է կախվածության մեջ գտնվում․ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարում, որ ազդեցություն չունի, ճիշտ հակառակը նախորդների ազդեցությունն է դեռ գործում։

-Հրապարակային բազմաթիվ ելույթներ ու հարցազրույցներ եղան, որտեղ երբեմն անուղղակի, երբեմն էլ ուղղակի դատարաններին եւ դատավորներին զգուշացվում էր կայացվող որոշումների հետ կապված, այս պարագայում ասել, թե դատարանները անկախ են, այնքան էլ անկեղծ չէ։ Հայտնի ձայնագրությունները եւս այդ մասին են վկայում, որտեղ լսվում է ազդեցության մասին, իրավապահ մարմինների հայտարարությունները, երբ ակնկալում են դատարանից որոշում, անուղղակի ազդեցության մասին է փաստում։ Մինչդեռ իշխանության ուժը նաեւ երեւում է կայացած դատական համակարգի գոյությամբ։ Ընդհանրապես, հեղափոխությունից հետո այս իշխանությունները չպետք է շարունակեին նախորդների գործը։ Եթե հայտարարում են, որ պետք է սեփականատերերից վերցնել 70 տոկոսը՝ ելնելով մեղավորության կանխավարկածի սկզբունքից, դա նշանակում է ստեղծում ենք մի իրավիճակ, որ միջազգային հարթակում եւս Հայաստանի համար վտանգավոր է լինելու, որովհետեւ Հայաստանը դիտարկվելու է ոչ վստահելի գործընկեր։

-Ձեզ նույնպես հայտնի չէ, թե ինչ հիմքով է ասենք Ալեքսանդր Սարգսյանը միլիոններ տալիս, մյուսը՝ թանկարժեք հյուրանոց։

-Իհարկե՝ ոչ։ Ինչ իրավական հիմնավորմամբ են այդ գումարները վճարվում, ինչ իրավական գնահատական կարելի է տալ, որովհետեւ ՀՀ-ի պրակտիկայում դեռեւս չի եղել այդպիսի բան, որ դատավարության ընթացքում քննվող գործի շրջանակներում որեւէ մեկը վճարումներ կատարի առանց հստակ հիմքերի։ Կասկածներ են առաջացել մեկ անձի՝ ինչ որ կասկածելի տիկնոջ հայտարարության հիմքով իրար վրա հարուցվող քրեական գործերը։ Եւ այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որոնցից հասկանում ես, որ իրավական ոլորտում ռեֆորմ չի կատարվել։ Արդեն ժամանակն է խոսքից գործի անցնել, մենք հապաղելու ժամանակ չունենք, նախորդ իշխանությունների օրոք արդեն լճացման փուլ էր եւ դրանից պետք է հնարավորինս շուտ դուրս գալ, բայց ասել՝ թողեք թող աշխատեն, կնշանակի մենք չենք ստեղծում՝ խոսքից գործի անցնելու ազդակներ։

- Իշխանության առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերները, Ձեր կարծիքով, որո՞նք են։

- Առաջինը՝ ԼՂՀ հիմնահարցը, հաջորդը տնտեսական խնդիրներն են, եթե տնտեսական զարգացման իրական ծրագիր չիրականացվի, ապա մենք լրջագույն խնդիրներ կունենանք։ Այո, բերում են կառավարության ծրագիր ու հայտարարում, որ դրանով տնտեսական հեղափոխություն են անելու, բայց մեկտեղ հայտարարում են, որ մարդկանց սեփականության 70 տոկոսը պետք է առգրավվի, այդ դեպքում ծրագիրն իրականացնելու երաշխիքը ո՞րն է լինելու։ Եթե ներդրողը ծանոթանում է այդպիսի հայտարարության հետ, ապա կմտածի, չէ՞․ եթե հանկարծ իր գործունեության ընթացքում իր նկատմամբ էլ նման գործունեություն դրսեւորվի, ներդրողն այդ դեպքում ծանրութեթեւ կանի՝ գնա՞լ այդ ռիսկին, թե՞ ոչ, առավել եւս, երբ դատական համակարգի անկախության հարցում վստահ չէ ու չգիտի՝ նման պարագայում կկարողանա՞ իր իրավունքները պաշտպանել։ Այսինքն, մի կողմից մշակել տնտեսական հեղափոխության ծրագիր եւ մյուս կողմից՝ անել հայտարարություններ, որոնք խարխլում են ծրագրի հիմքերը՝ արդյունք ակնկալելը միամտություն կլինի։

Մյուս կողմից՝ եթե տնտեսական հարցերը փորձում են լուծել կրճատումների միջոցով, այսինքն՝ գործազրկության աճ է լինելու, դա նշանակում է, որ նոր խնդիրներ են առաջ գալու իշխանության համար։

- Իշխանության ներկայացուցիչների հիմնավորմամբ՝ կրճատվող պետաշխատողները «հավելյալ արժեք չստեղծողներ»են», եւ պետության շահից է բխում կրճատելը։

- Այնպես չէ, որ կտրականապես դեմ եմ օպտիմալացմանը, գործընթացն այդ ունի նաեւ իր դրական կողմերը։ Բայց երբ օպտիմալացումից հարցը բերում ես անհատական դաշտ, դիտարկում որպես հասարակության համար վտանգավոր պաշտոնյաներին, եւ երբ հայտարարվում է՝ կտուժեն տասը հազարը, կշահի պետականությունը, դա նշանակում է անհարգալից վերաբերմունք քո քաղաքացու նկատմամբ, չէ՞ որ տուժող այդ տասը հազարը քո պետականության մասնիկն է, իրենք առանձին քաղաքացիներ չեն, ընտանիքների մասին է նաեւ խոսքը, հնարավոր չէ պետականություն ունենալ առանց այդ քաղաքացիների։ Պետությունը պատասխանատու է իր բոլոր քաղաքացիների համար ոչ միայն իրենց մերձավորների, կարծիքը կիսողների, այլեւ՝ բոլորի։ Մյուս հիմնավորումը, թե ոչինչ, կգնան, ավելի լավ աշխատանք կգտնեն, իսկ ի՞նչ է արել պետությունն աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության ուղղությամբ։ Եթե արվեին քայլեր, այդ պարագայում որեւէ մեկը չէր մնա պետական համակարգում եւ կգնար մասնավոր սեկտոր՝ ավելի լավ վարձատրվելու։ Վերանայված սոցիալական խարտիայով նշվում է, որ կրճատումների ժամանակ պետք է խորհրդակցություններ արվեն, որպեսզի առաջին հերթին լուծվի այս մարդկանց այլ աշխատանքի տեղավորման կամ որեւէ այլ սոցապահովության հարցը, իսկ եթե պետությունը որեւէ բան չի առաջարկում, նշանակում է՝ ոտնահարում է նրանց իրավունքները։

- Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը լայն քննարկման թեմա է դարձել, ի՞նչ հետեւանք կարող է այն ունենալ։

- Առաջին հերթին պետք է վերլուծենք պատճառները, թե ինչը բերեց նման հայտարարությանը, իրենք էլ են հետեւում, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Բնականաբար, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով է, որ անում են այդպիսի հայտարարություն, իրենք տեսնում են, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ առաջին անգամ կա լարվածություն, նրանք տեսնում են, որ ռազմական բարձր պաշտոններ զբաղեցնողների նկատմամբ իրականացվում են քրեական հետապնդումներ, հետեւում եւ տեսնում են, որ մարդիկ, ովքեր տիրապետում են ԼՂ հարցին եւ կարող են օգտակար լինել, կա՛մ բանտում են, կա՛մ մերժված են, եւ որեւէ մեկն իրենց հետ նպատակահարմար չի գտնում խորհրդակցել․ այս բոլոր գործոններն իրենց ազդեցությունն են թողնում գործընթացի վրա։ Բայց դա դարձնել ողբերգություն՝ նույնպես ճիշտ չէ, ողբերգություն կլինի, եթե հետեւություն չանենք այս հայտարարությունից, օրինակ՝ նոր դաշնակիցներ ձեռք չբերենք, եղած դաշնակիցների հետ հարաբերությունները կարգավորել եւ, ի վերջո՝ նստել եւ բաց խոսել այն մարդկանց հետ, ովքեր ղարաբաղյան հիմնահարցի կրողներն են եղել շատ երկար տարիներ։