Զյուգանովը՝ Նավալնիի մասին. նա Ելցինի սթափ տարբերակն է
ՌԴԿԿ առաջնորդ Գենադիր Զյուգանովը հայտարարել է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին եւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը չէին կարող ինքնուրույն հետաքննություն անցկացնել՝ իբր վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին պատկանող էլիտար անշարժ գույքի եւ հողատարածքների վերաբերյալ։
«Պարոն Նավալնին՝ երիտասարդ Ելցինն է, պարզապես՝ սթափ։ Սակայն նրա գրական փաթեթավորումը լավն է»,– ասել է Զյուգանովը։
Զյուգանովը նաեւ ասել է, որ նման հետաքննություն կարող էին իրականացնել միայն «ԿՀՎ–ի երեք ինստիտուտներ՝ տիեզերական տեխնիկայի կիրառմամբ»։ «Ինչ է այնտեղ իրականում՝ ոչ ոք չգիտի»,– ավելացրել է կոմունիստների առաջնորդը։
Այնուամենայնիվ նա պարզաբանել է, որ կուսակցությունը հաղորդագրությունների ստուգում է նախաձեռնել, որպեսզի իշխանությունը կարողանա «պարզորոշ պատասխան տալ»։
Ավելի վաղ ՌԴԿԿ պատգամավոր Վալերի Ռաշկինը խնդրել էր Հետաքնչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին ստուգել Դմիտրի Մեդվեդեւի կոռուպցիոն գործունեության մասին հաղորդումները։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը մարտի 2-ին հրապարակել էր Դմիտրի Մեդվեդեւին պատկանող էլիտար անշարժ գույքի եւ հողատարածքների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները։ Վարչապետի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան այդ հրապարակումները «քարոզչական հարձակումներ» էր անվանել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է