Բաբայանի դեպքը «իրավական» էր, իսկ Երանոսյանինը՝ «ախպերական»
Սերժ Սարգսյանի կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով վաղուց արդեն դարձել է մեր պետության խայտառակություններից մեկը՝ զբաղեցնելով Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնը, հայտարարում է, թե Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքականացնել պետք չէ։ Դեռ ավելին, հանդգնում է ցինիկաբար հայտարարել, թե կատարվածը բացառապես իրավական հարթության մեջ է։
Այլ երկրներում գուցե նա իրավացի լիներ։ Չնայած ամենաժողովրդավար երկրներում էլ, երբ քաղաքական գործիչ է ձերբակալվում, միևնույն է հասարակության մեջ կասկածներ են առաջանում, որ դա կարող է քաղաքական հետապնդում լինել։ Իսկ մեր երկրում իրավապահ մարմինները և ուժային կառույցները վաղուց արդեն դարձել են Սերժ Սարգսյանի ձեռքին գործիք՝ իր անձնական ու քաղաքական խնդիրները լուծելու համար։
Ու երբ այդ նախկին ուսխորհրդի նախագահը, ով կուսակցության համար կեղտոտ գործ անելով ու Սերժ Սարգսյանին․․․լավ, չխորանանք՝ գիտեք, ինչ ճանապարհով է հասել այդ պաշտոնին։ Վերջը երբ այդ անձնավորությունն ասում է, թե իբր «Այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները, ամեն ինչ լինելու է օրենքով սահմանված կարգով», զարմանում ես․ էտ ո՞նց ա, որ հանկարծ Արցախի հերոս, ուսադիրները մարտի դաշտում վաստակած ու ժողովրդի հարգանքը վայելող գեներալ Սամվել Բաբայանի նկատմամբ «ամենինչ օրենքով է լինելու», իսկ բացահայտ հանցագործ Երանոսյանների կլանի խուլիգանություններին նույն այդ «արդար ու ազնիվ» իշխանությունները «աղպերավարի» են նայում։
Հիշեցնեմ՝ Սամվել Բաբայանին դեռ մեղադրանք չի առաջադրվել, բայց նրան արդեն ձերբակալել ու մեկուսացրել են՝ մի ինչ-որ «կասկածի» պատճառով։ Իսկ այ Երանոսյանների դեպքում ամենինչ ակնհայտ էր՝ մարդիկ զենք էին քաշել պատանիների վրա, սպանության սպառնալիքներ հնչեցրել՝ բացահայտ։ Բա ինչի՞ այդ հանցագործներին չմեկուսացրեցին։
Էկել ստեղ «լոլո» ա կարդում։ Մենք ենք մեղավոր։ Մենք ենք թույլ տվել, որ սրա նմանների լեզուն էսքան երկարի։ Գնացեք՝ ապրիլի 2-ին ձայն տվեք նրա տիրոջը, թող էլ սաղիս այ սենց ձեռ առնեն։ Սերժ Սարգսյանին էլ հանկարծ չքրֆեք՝ Երանոսյանի ականջին չընկնի։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը