Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Կարծիք

Մենք լուծել ենք Արցախի հարցը, պարզապես դա պահանջում է ամենօրյա ամրագրում

Ծանոթներիցս մեկը հարցրեց, թե ես ինչպես եմ պատկերացնում արցախյան հարցի լուծումը: Պատասխանեմ: Շատ բան կախված է նրանից, թե մարդիկ ինչ են հասկանում լուծում ասելով: Իդեալական առումով լուծում կարող է լինել, ասենք, Սատյա յուգայի ժամանակաշրջանում, երբ բոլոր մարդիկ և կենդանիներն իրար հետ հաշտ ու խաղաղ կլինեն, և երեխաները վագրերի հետ գործնագործ կխաղան: Բայց դա միայն մասամբ է մեզանից կախված, կամ, կարելի է ասել, կախված չէ, ինչպես մեզանից կամ օթերևութաբան Գագիկից (ազգանունը չեմ հիշում) կախված չէ գարնան գալուստը: Սակայն երբ գալիս է գարունը, ինքն իր հետ բերում է նաև լուծումներ, որոնք դժվար էր պատկերացնել ձմեռ ժամանակ, և գարնան հետ ձմեռվա խնդիրները դադարում են խնդիր լինել: Իսկ հիմա Սատյա յուգան մի կողմ թողնենք ու վերադառնանք Կալի յուգա և դատենք այս ժամանակաշրջանի տրամաբանության մեջ: Մենք մոտ 22 տարի առաջ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԸ:
Հիմա կարող է մեկը կհարցնի՝ «բա եթե լուծել ենք, ինչու՞ են սահմանին զինվորներ զոհվում»: էդ նույն տրամաբանությամբ էլ ես իրեն կհարցնեմ՝ եթե, ասենք, մի տասնհինգ տարի առաջ չէին զոհվում, արդյոք դա նշանակում էր, թե այդ ժամանակ լուծվա՞ծ էր Արցախի հարցը: Մեկ ուրիշն էլ, չհամաձայնվելով իմ հետ, կասի՝ «Արցախի հարցը կարող ենք համարել լուծված, եթե նրա սահմանները միջազգայնորեն և այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, ճանաչվեն»: Բայց ես հակաճառելու տեղ ունեմ ու կասեմ՝ «միջազգայնորեն ճանաչված և ընդունված էին Սիրիայի պետական սահմանները, այդ թվում նաև՝ Թուրքիայի կողմից, բայց տակավին վերջերս թուրքական տանկերը հատեցին այդ սահմանը»: Էս երկրագունդը լիքն է չլուծված և սառեցված կոնֆլիկտներով, ինչպես լիքն է հանգած և չհանգած հրաբուխներով, թեև հրաբխագետներն ասում են, որ չկան 100%-ով հանգած հրաբուխներ, որոնք մեկ էլ իրենց հասկանալի տրամաբանությամբ մի տեղ բխում են, մի տեղ՝ մարում: Նույնն էլ կոնֆլիկտներն են:
Հիմա Արցախի դեպքում երկու ժողովուրդները հավակնում են նույն տարածքի վրա պետականություն ունենալուն: Մենք ասում ենք՝ «Ղարաբաղը մերն է», իրենք՝ թե բա՝ «Ղարաբաղ բիզիմդիր», թեև երբեք իրենցը չի եղել, բայց դա չէ հիմա կարևորը: Հիմա ադրբեջանցիք մի երկու կոպեկ են ղրաղ դրել, զենք առել ու ասում են՝ «Ղարաբաղը տվե՛ք, թե չէ հենա կացինը սրել եմ»: Որոշներն էլ ախմախ կկվի պես մտածում են՝ մի քանի շրջան տանք ու հաշտվենք «աղվեսի» հետ: Բայց մինչև աղվեսին չտանես շան բերանը չտաս, ինքը չի համաձայնվելու հաշտության: Ես էլի եմ ասում՝ մենք լուծել ենք Արցախի հարցը, պարզապես դա պահանջում է ամենօրյա ամրագրում, որը հնարավոր է Հայաստանի հզորացմամբ: Եթե ուժեղ չեղանք, վրացիք էլ Լոռին են ուզելու: Հիմա Կարեն Կարապետյանի ոճով՝ «Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հզորանալ առանց Ադրբեջանի հետ հաշտության»,– «Այո՛, կարող է»: Վերջին հաշվով, հիմա Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտ չեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանները: Մենք ունենք բաց սահմաններ Վրաստանի և Իրանի հետ, որը մեզ լիովին բավարար է մեր տնտեսության զարգացման համար: Մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկը ՏՏ ոլորտն է, որն ապահովում է մեր համախառն արդյունքի 6%-ը և կարող է աճել մինչև 18-20%՝ հասնելով եվրոպական մակարդակի, իսկ իր համար մեկ է՝ Ալիևը կամ էրդողանը սահմանը բա՞ց, թե՞ փակ են պահում:
Տուրիզմն էլ կարող է շատ լավ զարգանալ առանց Ադրբեջանի հետ բաց սահմանների: Մեր երկու հարևանները՝ Վրաստանը և Իրանը, էս վերջերս տուրիզմի միջազգային շուկայում շատ հետաքրքիր են դարձել, և դա բխում է մեր շահերից: Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմաններով հանդերձ՝ Հայաստանում զբոսաշրջիկների թիվը, 1998-ի հետ համեմատած, աճել է մոտ 20 անգամ: Հայաստանը (Արցախը չհաշված) հիմա գյուղատնտեսական նպատակներով օգտագործում է այդ առումով պիտանի 300 հազար հեկտար հողատարածքից 150 հազարը: Եթե նույնիսկ այդ ամբողջ հեկտարներն էլ օգտագործի, ապա այն իրացման պրոբլեմ չունի ճիշտ կազմակերպման դեպքում նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում:

Մի խոսքով, Հայաստանի զարգացմանը խոչընդոտում են կոռուպցիան և քաղաքական անկատար համակարգը, որոնք ավելի կխորանան և անկատար կդառնան հողատվության դեպքում:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից