«Լինել Պուգաչովայի հովանու ներքո»՝ մտքովս անգամ չի անցել»». Գալկինը խոսել է իր և Պուգաչովայի հարաբերությունների մասին
Ռուս շոումեն և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը «Комсомольская правда» պարբերականի հետ անկեղծ հարցազրույցում մեկնաբանել է տարիներ շարունակ շրջանառվող բամբասանքները, թե իր կարիերայի հաջողության գրավականը ռուսական էստրադայի «կնքամայր» Ալլա Պուգաչովայի հետ ամուսնությունն է:
«Ես ապրում եմ լիիրավ համոզմամբ, որ հաջողության հասել եմ մինչ Ալլայի հետ ծանոթությունը: Բայց դա չի նշանակում, որ նրա՝ իմ կյանք գալով իմ պահանջարկը չի մեծացել: Ես ծնվել եմ լիարժեք ինքնաբավության, սեփական մեծության և նման բաների այնպիսի զգացումով, որ «լինել Պուգաչովայի հովանու ներքո»՝ մտքովս անգամ չի անցել»,- հայտարարել է Գալկինը՝ շեշտելով, որ ինքն իր հիմնական հաջողությանը հասել է դեռևս մինչ ապագա կնոջ հետ ծանոթությունը:
Գալկինը նաև պատմել է, որ սերն Ալլա Պուգաչովայի հանդեպ իրեն առանձնապես չի փոխել, առհասարակ՝ շոումենը համոզված է, որ սերը չի փոխում մարդուն, քանի որ բավականին եսասիրական զգացում է:
«Ի դեպ, ես բավականին խանդոտ եմ: Թեև, գուցե չափից շատ ինքնավստահ, այդ իսկ պատճառով՝ չափավոր խանդոտ», - խոստովանել է հումորիստը:
Նա խոստովանել է, որ հումորի հետ կապված իր գործունեությանը կինը երբեք չի միջամտել, և դա կարող է հաստատել նաև անձամբ Ալլա Պուգաչովան: Երբեմն, սակայն, Պրիմադոննան խորհուրդներ է տվել ամուսնուն բեմական կեցվածքի հետ կապված:
«Այո, ես սկսեցի երգել նրա թեթև ձեռքով: Խորհուրդներ, թե ինչպես է պետք երգել, ինչպես պահել քեզ բեմի վրա, հագնվել, նման խորհուրդներ, այո, նա տվել է: Ես սիրում եմ լինզաներ, սակայն նա ասաց. «Դու այս ակնոցով այնքան գիտունիկի ես նման, ես քեզ այդպիսին եմ սիրել: Գնա և գնիր այն», - պատմել է շոումենը:
Բացի այդ, Գալկինը նշել է, որ իրեն դուրս է գալիս լինել ուժեղ կնոջ կողքին, և նա անգամ գիտակցաբար ու առանձնակի հաճույքով է «հետին պլան մղվում» նրա հետ տարբեր միջոցառումներ այցելելիս:
«Ես միշտ հաճույք եմ ստացել այն բանից, որ կարող եմ ինչ-որ տեղ գնալ Ալլայի հետ, և ես անցնում եմ հետին պլան, որովհետև Ալլան է դուրս գալիս, և նա այդ տարածքի թագուհին է», - նշել է Գալկինը՝ հավելելով, որ հայրենական շոու բիզնեսում, իր կարծիքով, Պուգաչովային հավասար արտիստ դեռ չի ծնվել:

















































Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների կրթության համար
Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը
Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին
Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
Երեխաներս պետք է սովորեն ոսկե կանոնը՝ մարդկանց հետ շփումը՝ առանց համակարգիչների, գաջեթների. Ալլա Պուգաչովա
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը