Եվրոպական հանձնաժողովը բացատրություն է պահանջել Էրդողանի հայտարարությունների համար
Եվրոպական հանձնաժողովը բացատրություն է պահանջել Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչից` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Մենք համապատասխան բացատրություն ենք պահանջում», - ասվել է թուրք պաշտոնյային:
Հիշեցնենք, որ Էրդողանը, խոսելով թուրք-եվրոպական նոր ճգնաժամի մասին, սպառնացել էր եվրոպացիներին՝ ասելով, որ եթե Եվրոպան շարունակի նույն կերպ վարվել Թուրքիայի հետ` «Արևմուտքի ոչ մի բնակիչ չի կարողանա հանգիստ քայլել փողոցով»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը եվրոպական մի շարք երկրների մեղադրել էր ահաբեկչությանն աջակցելու և նացիստական գործողություններ կատարելու համար:
Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ հատկապես Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է