National Interest-ը հայտնել է ԱՄՆ-ի նոր «գաղտնի զենքի» մասին
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ն հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունն (DARPA) առաջարկել է մարտի դաշտում մարտավարական թունելներ օգտագործել, հաղորդում է National Interest-ը:
Նշվում է, որ նման միջոցները երկար ժամանակ գլխացավանք էին ամերիկյան բանակի համար. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իվոձիմայի համար մարտերի ժամանակ, Վիետնամում եւ անգամ ԻՊ զինյալների դեմ դիմակայությունում:
DAPRA-ի աշխատակցիների կարծիքով՝ ամերիկացի զինվորները կարող էին այդ փորձն օգտագործել մարտի դաշտում առավելություն ստանալու համար: Սակայն զինծառայողները անհրաժեշտ հմտություններ չունեն:
«Ռազմական մասնագիտություններից ոչ մեկը չի նախատեսում մարտավարական թունելների կառուցման ուսուցում եւ չկա ոչ մի տեխնոլոգիա կամ սարքավորում, որը թույլ կտար կառուցել եւ օգտագործել թունելները», - ասվում է հոդվածում:
DAPRA-ի կողմից առաջարկված ծրագրի առաջին փուլը ենթադրում է 11 մլն դոլարի ծախսեր՝ հորատման մեթոդների արդյունավետության եւ տեխնիկական բնութագրիչների տեսանկյունից թունելների կառուցման գնահատման համար:
Ընդ որում նախագծի հեղինակները առաջարկում են թունելներն օգտագործել միայն պարենամթերքի եւ զինամթերքի մատակարարման, ինչպես նաեւ տարհանման առաքելությունների համար: Տեխնոլոգիան սակայն հեղինակների խոսքով թանկարժեք է եւ ոչ այդքան անվտանգ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար