The Independent. Մերկելը, Էրդողանը եւ հայերի Ցեղասպանությունը
Օսմանյան Թուրքիան սերտ կապված է եղել նացիստական ուժերի հետ, դրա վկայությունն է 1915 թվականին ավելի քան 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը,– գրում է բրիտանական The Independent պարբերականը՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների հետ, ով ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելին համեմատել էր նացիստների հետ։
«Հիտլերի որոշ դիվանագետներ եւ Վեհրմախթի սպաներ եղել են օսմանյան իշխանությունների խորհրդականները եւ, փաստորեն, 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածների ականատեսն են դարձել»,– նշում է պարբերականը։
The Independent-ը նաեւ հիշեցնում է 1939 թվականին, Լեհաստանում, Ադոլֆ Հիտլերի հայտնի ելույթը, երբ Գերմանիայի ֆյուրերը հռետորական հարց էր բարձրացրել, թե՝ «այսօր ո՞վ է հիշում հայերի Ցեղասպանության մասին»։
Ի տարբերություն Էրդողանի, ով երբեք չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, Անգելա Մերկելը բազմիցս իր կարեկցանքն է հայտնել հրեա ժողովրդին Հոլոքոսթի կապակցությամբ,– ասվում է The Independent-ի հոդվածի վերջում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է