1,5 մլն դոլար. Microsoft-ը ցույց է տվել աշխարհի ամենաանաղմուկ սենյակը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը գաղտնազերծել է աշխարհի ամենաանաղմուկ սենյակը, որը գտնվում է ընկերության՝ Ռեդմոնդի մասնաշենքում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սենյակն այն աստիճան անաղմուկ է, որ մարդիկ 45 րոպեից ավելի չեն կարողանում այնտեղ անցկացնել:
Հայտնի է, որ տեխնոլոգիական «հսկան» այս սենյակում փորձարկում է իր ականջակալները, համակարգչային մկնիկները և այլն:
Քչերին է հաջողվել սենյակ մտնել, սակայն մտնողները բողոքել են, որ իրենց տհաճ էր անընդհատ լսել սեփական շնչառության կամ որովայնի աշխատանքի արդյունքում լսվող ձայները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաանաղմուկ սենյակի կառուցման համար Microsoft -ը 1,5 մլն դոլար է ծախսել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին