Ուորեն Բաֆեթն ասել է, որ հարուստները բավարար չափով հարկեր չեն վճարում
Ամերիկացի միլիարդատեր Ոորեն Բաֆեթն ասել է, որ հարուստները, այդ թվում եւ ինքը, բավարար չափով հարկեր չեն վճարում։
«Հարուստներն, անշուշտ, ավելի քիչ հարկեր են վճարում բնակչության մյուս հատվածի համեմատ»,- ասել է Բաֆեթը CNBC-ին տված հարցազրույցում։
«Որքան մասնագիտացված ենք դառնում մենք՝ դրան զուգընթաց հարուստներն ավելի հարուստ են դառնում»,- շարունակել է նա։ «Հարցն այն է, թե ինչպես ենք հոգում այն տղայի մասին, որը հիանալի քաղաքացի է, բայց շուկայական հմտություններ չունի։ Ես կարծում եմ, որ եկամտահարկը այս խնդրի լուծման լավագույն միջոցն է»։
Ներկայացուցիչների պալատի հանդեպ 2018-ի միջանկյալ ընտրություններում վերահսկողության վերականգնումից հետո որոշ օրենսդիր դեմոկրատներ կոչ արեցին բարձրացնել հարկերը հարուստների համար։
Նրանց մեջ էր Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեզը (դեմոկրատ Նյու Յորքից), որն առաջարկել էր 70 տոկոսանոց շեմային հարկ ավելի քան 10 միլիոն դոլար եկամտի դեպքում, որպեսզի հաղթահարվի հարուստների եւ աղքատների միջեւ խորացող խզումը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը