Փարիզի դատախազությունը պահանջում է կարճել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում բռնաբարությունների վերաբերյալ գործը
Փարիզի դատախազությունը պահանջում է կարճել ֆրանսիական զինվորականների նկատմամբ հարուցված գործը, ովքեր մեղադրվում են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում անչափահասների բռնաբարության մեջ,– հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։
2016-ի մարտին «AIDS-Free World» կազմակերպությունը հրապարակել է ԿԱՀ–ում զինվորականների կողմից ավելի քան հարյուր սեռական բնույթի ոտնձգությունների նոր դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 2013-2015 թվականներին։ Զոհերի մեծ մասը անչափահասներ են եղել։
Ինչպես նշում է գործակալությունը՝ գործը կարճելու մասին պետք է հաղորդեն քննիչները։ Դա դեպքերի զարգացման ամենահավանական տարբերակն է, քանի որ զինվորականների նկատմամբ կոնկրետ մեղադրանքներ չեն հարուցվել։
ՄԱԿ–ում Անգոլայի մշտական ներկայացուցիչ Գասպար Մարտինսը, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի արտահերթ խորհրդատվություններից հետո հայտարարել է, որ Ֆրանսիայի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ֆրանսիական զինվորականներին առաջադրված մեղադրանքները լիովին կհետաքննվեն։
Ֆրանսիական ուժերը վերջին մի քանի տարիներին ԿԱՀ–ում իրականացնում էին «Սանգարիս» օպերացիան՝ ՄԱԿ–ի խաղաղության պահպանման առաքելությանը զուգահեռ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է