ԱՄՆ սենատի կոմիտեն մտադիր է լսել Մանաֆորտի ցուցմունքները՝ «ՌԴ–ի հետ կապերի» վերաբերյալ
Սենատի կոմիտեի հետախուզության գծով նախագահի խոսքերով՝ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի նախկին ղեկավարի վերաբերյալ հրապարակումները «մտահոգիչ են»։
ԱՄՆ սենատի հետախուզության գծով կոմիտեն մտադիր է Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի ցուցմունքների լսումներ անցկացնել,– CNN-ին հաղորդել է կոմիտեի ներկայացուցիչը՝ դեմոկրատ Մարկ Ուորները։
Կոմիտեի անդամի խոսքերով, մտահոգիչ են վերջին հրապարակումները Ուկրաինայի կոռուպցիային Մանաֆորտի ներգրավվածության, ինչպես նաեւ «ՌԴ–ի հետ» հետ նրա կապերի վերաբերյալ։
«Մենք պետք է խոսենք պարոն Մանաֆորտի հետ։ Մենք պատրասվում ենք կանչել նրան»,– հայտարարել է Ուորները։
Նա նաեւ ավելացրել է, որ Մանաֆորտը կլինի առաջին մարդը Թրամփի նախընտրական շտաբից, ում պատրաստվում են կանչել լսումների։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ուկրաինան ԱՄՆ–ին բացմիցս հարցումներ է ուղարկել Թրամփի ընտրական շտաբի նախկին ղեկավարին հարցաքննելու հնարավորության համար։

















































