Նյու Յորքի ամենահարուստ ութսուն բնակիչները խնդրել են ավելացնել իրենց հարկերը
Ամենահարուստ ութսուն նյույորքցիները, այդ թվում Ջորջ Սորոսը, Սթիվեն Ռոքֆելերը ու Էբիգեյլ Դիսնեյը, դիմել են նահանգապետ Էնդրյու Կուոմոյին ու օրենսդիր ժողովին՝ խնդրելով ավելացնել «մեծահարուստների» համար հարկային դրույքները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Նամակի հեղինակները համարում են, որ հենց իրենք պետք է ավելի շատ հարկեր վճարեն ՝ աջակցելով մունիցիպալ դպրոցները, վճարելով անօթեւանների կարիքների, նաեւ նահանգի ճանապարհների ու կամուրջների վերանորոգման համար։
Հիմա Նյու Յորքում հարկերն արդեն իսկ ամենաբարձրն են ԱՄՆ-ում, ու հաճախ գերազանցում են եկամուտի 40 տոկոսը։ Նահանգի օրենսդրական ժողովում դեմոկրատները արդեն հայտնել են, որ պատրաստ են աջակցել միլիարդատերերի նախաձեռնությունը։

















































