Օլանդը Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար է նշանակել
Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Մատիաս Ֆեկլը, ով մինչ այդ զբաղեցնում էր Արտաքին առեւտրի, զբոսաշրջության զարգացման եւ արտերկրում ֆրանսիայի քաղաքացիների գործերով պետքարտուղարի պաշտոնը։
Այս մասին մարտի 21-ին հաղորդել է Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ է դարձել, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն հրաժարական է տվել՝ իր աղջիկների հետ կապված աղմկալի դեպքերի պատճառով։
Ֆինանսական դատախազությունը պարզել էր, որ Լե Ռուի երկու աղջիկները, լինելով դպրոցական եւ ուսանող, աշխատել են որպես հոր խորհրդարանական օգնականներ։ Ինքը Լե Ռուն պնդում է, որ աղջիկներն աշխատել են իր հետ արձակուրդների ընթացքում, եւ նրանց աշխատանքը ժամանակավոր բնույթ է կրել։ Այնուամենայնիվ, Լե Ռուն հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից։ Ներքին գործերի նախարարի պաշտոնը նա զբաղեցրեց ընդամենը 3.5 ամիս։
Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը հաղորդում է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը վարչապետ Բերնար Կազնեւի հետ ընդունել են Լե Ռուին։ Նա ներկայացրել է հրաժարականի մասին դիմումը, որպեսզի ֆինանսական դատախազության կողմից տարվող նախնական հետաքննությանը անհրաժեշտ ինֆորմացիա տրամադրի ճշմարտությունը բացահայտելու համար։
Կազնեւը Օլանդին առաջարկել է ընդունել Լե Ռուի հրաժարականը եւ ՆԳ նախարարի պաշտոնում նշանակել Մատիաս Ֆեկլին։ Երկրի նախագահը համաձայնել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է