Նիդերլանդների վարչապետի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում
Նիդերլանդների ընտրական հանձնաժողովը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյուքները, հաղթանակ է տարել Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ազգային կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Մարկ Ռյուտենը։
Ընդ որում, տվյալները գրեթե չեն փոփոխվել մարտի 16-ից ի վեր. այն ժամանակ նույնպես գլխավորում էր վարչապետի կուսակցությունը։
Վարչապետի կուսակցությունը ստանում է 33 տեղ, որը ութով պակաս է 2012 թվականի ընտրությունների արդյունքների հետ համեմատած։
Գերտա Վիլդերսի ազատության կուսակցությունը ստանում է 20 տեղ եւ այժմ երկրորդ տեղում է. 2012 թվականին այս կուսակցությունը 15-ով ավելի շատ տեղ ուներ։
Աշխատանքի կուսակցությունը ստանում է ինը տեղ, կորցնելով միանգամից 38 տեղ, իսկ «Դեմոկրատներ 66»-ը ստանում են խորհրդարանում 7 տեղ։
Ընդ որում խորհրդարանում ավելի քիչ թվով կանայք կլինեն, քան նախորդ ընտրությունների արդյունքներով էին՝ 36%` 39%-ի փոխարեն։
Այս ընտրություններում գրանցվել է ռեկորդային մասնակցություն՝ 1986 թվականից ի վեր։
Քվեարկությանը մասնակցել է 81,9% ընտրողներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է