Լեհաստանը շահագրգռված չէ եվրագոտի մտնել
Լեհաստանի կառավարությունը հիմա չի քննարկում երկրի անցումը համաեվրոպական արժույթին՝ եվրոյին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն։
Եվրոյին անցնելուն կողմ են արտահայտվում լեհական ընդդիմության առաջնորդները ։Իսկ վարչապետի կարծիքով, հիմա այդ քայլը երկրին չէր բերի ակնկալվող օգուտը, հայտնում է Լեհաստանի ռադիոն։
Մինչ այդ էլ Իրավունք ու արդարություն իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտնել էր, որ Լեհաստանը առաջիկա 10-20 տարիներին չի ներդնի եվրոպական միասնական արժույթ, քանի որ դա երկրին կզրկի անկախ քաղաքականությունից։
Ըստ հունվարին անցկացված հարցման՝ լեհերի 61 տոկոսը համարում է, որ եվրոգոտի մտնելը բացասաբար կանդրադառնա իրենց նյութական դրության վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է