Իրանի հոգևոր առաջնորդը սիոնիստական դավադրություն է անվանել սեռերի իրավահավասարության գաղափարը
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին սիոնիստական դավադրություն է որակել սեռերի իրավահավասարության ու ֆեմինիզմի գաղափարները: Առաջնորդի խոսքը մեջբերում է The Independent-ը:
«Կնոջն ապրանքի և բավարարվածության օբյեկտի վերածելը, որ տեղի է ունենում Արևմուտքում, ամենայն հավանականությամբ հասարակությունը քայքայելուն ուղղված սիոնիստական դավադրություններից է: Սեռերի իրավահավասարության և ֆեմինիզմին կողմ արտահայտվող արևմտյան մտավորականներն արդեն զղջում են պառակտման համար, որն իրենք տարածել են հասարակությունում», - ասել է Խամենեին:
Նրա խոսքով` կնոջ իդեալը Մուհամեդ մարգարեի դուստր Ֆաթիման է:
Իրանական տեղեկատվական գործակալությունների հաղորդմամբ` հոգևոր առաջնորդը հույս է հայտնել, որ սեռերի հավասարության հարցը բարձրացնող իրանցիներն իրենց հայացքները չեն հիմնում արևմտյան մոլորությունների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է